good-banner
Լրահոս

Արծվիկ Մինասյանը չի բացառում, որ շաքարավազի ներկրման մենաշնորհ կտրվի (Տեսանյութ)

 

՛83089

armtimes.com-ը գրում է. Կառավարության վարած հակամենաշնորհային քաղաքականությունը ցավացնելո՞ւ է մոնոպոլիստներին՝ ԱԺ-ում լրագրողներից մեկը հարցրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին: «Հիմա դուք ինձ դրել եք սուրճի բաժակ նայողի տե՞ղ: Այսինքն՝ հարցեր եք տալիս՝ ապագայում ով ինչ արձագանք կտա: Ես չգիտեմ»,- պատասխանեց Արծվիկ Մինասյանը:

Այն հարցին էլ, թե օրինակ՝ այդ հակամենաշնոհային քաղաքականության հետեւանքով Սամվել Ալեքսանյանը ցավ զգալո՞ւ է, էկոնոմիկայի նախարարն այսպես պատասխանեց. «Ինձ թվում է՝ բոլոր նրանք, ովքեր որ կողմ չեն ազատ տնտեսական մրցակցությանը, բոլորն էլ ցավ են զգալու՝ ներառյալ ցանկացած անձ, ով որ, այսպես ասած, իր համար նախընտրելի է ինկուբատորային պայմաններում գործունեություն ծավալելը, եւ դա ամենեւին էլ կապված չի այսօրվա անունների հետ: Հնարավոր է, որ համակարգի մեջ այնպիսի անկյուններ կան, որտեղ որ ձեզ համար էլ տեսանելի չէ»:

Արծվիկ Մինասյանը չբացառեց, որ շաքարավազի ներկրման ոլորտին օրենքով մենշանրորհ կտրվի: Նա ասաց, որ ուզում է մի բան հայատարարել, որը, վստահ է, քննադատությունների տեղիք կտա: Ըստ Մինասյանի՝ Հայաստանի շաքար արտադրող գործարանն այսօր աշխատում է իր հզորության 25-30 տոկոսի չափով: «Հիմա հարց է՝ առհասարակ այդ 25-30 տոկոսն էլ չպետք է թույլ տալ, որ աշխատի, թե՞ ավելի լավ է դու օրենքով իրեն ճանաչես մենաշնորհ, բայց պայմաններ առաջադրես: Ընդունենք ասես՝ դու պետք է առնվազն 90 տոկոս հզորությամբ աշխատես, դու պետք է ապահովես նավազագույնն այսքան աշխատատեղ, այսքան պետական բյուջեի մուտքեր, պետք է ապահես թափանզիկկություն: Այդ դեպքում, անկախ նրանից, թե ովքեր են սեփականատերերը, գուցե պետությունը նաեւ աջակցի այդ կազմակերպությանը՝ արտահանում կազմակերպի»,- հայտարարեց Արծվիկ Մինասյանը:

Հարցին, թե այսինքն՝ կառավարությունը փորձում է օրենքով օրինականացնել այն, ինչն այսօր անօրինական կա՞, նա պատասխանեց. «Ոչ, ես ասում եմ հետեւյալը՝ սրանք հարցեր ենք, որոնք պետք է քննարկվեն»: Նա նշեց, որ օրինակ՝ Շվեյցարիան իր աղ արդյունահանող ձեռնարկությանը տվել է բացառիկ իրավունք՝ Շվեյցարիա աղի ներմուծման թույլտվություն տալու առումով: Դա նույնպես մասնավոր ընկերություն է, օրենքով տվել են իրավունք, նույնը կարող է լինել Հայաստանում: «Սրանք հարցեր են, որոնք պետք է քննարկվեն: Այն ոլորտները, որոնք տեղական արտադրություն են, պետք է ապահովեն զբաղվածության մեծ քանակություն, որոնք հանրային պատասխանատվության տակ պետք է լինեն եւ տնտեսական մեծ արդյունք են տալիս, արդյոք ճի՞շտ է, որ մենք այս մասով ամբողջությամբ ներմուծման ազատություն տանք, թե՞ այնուամենայնիվ հանրային շահն այս դեպքում պահանջում է, որպեսզի օրենքով բոլոր հարաբերությունները կարգավորվեն՝ թեկուզ ճանաչելով իրեն մենաշնորհ»,- ասաց նա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing