Լրահոս

Արթուր Աբրահամ. Հաղթանակս կնվիրեմ հայ զինվորին

 

abraham-ramirez (4)

sport.news.am-ը գրում է. Հաղթանակս կնվիրեմ հայ զինվորներին: Զորակցությունս եմ հայտնում մեր տղաներին: Մենք ամենաուժեղն ենք, մեզ հնարավոր չէ հաղթել:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Լաս Վեգասից ասաց պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը, որն ապրիլի 9-ի գիշերը տիտղոսի պաշտպանության մենամարտ կանցկացնի մեքսիկացի Ջիլբերտո Ռամիրեսի հետ: 24-ամյա Ռամիրեսը մինչեւ օրս պարտություն չունի պրոֆեսիոնալ ռինգում (33 հաղթանակ):

Արթուր, մոտեցավ քո եւ երկրպագուներիդ այդքան սպասված օրը. մի քանի ժամից դուրս կգաս Լաս Վեգասի ռինգ: Ի՞նչ տրամարդություն եւ տրամարդվածություն ունես:

Բարձր տրամադրություն ունեմ, տրամադրվածությունս հաղթական է: Երկար եմ մարզվել նախքան այս մենամարտը: ԱՄՆ-ում եւս անց շատ լուրջ նախամենամարտային փուլ՝ սպարինգներ ու ամենօրյա մարզումներ: Շուտ էի եկել այստեղ, որպեսզի օրգանիզմս հարմարվեր ժամային գոտիների տարբերությանը, կլիմային: Ամեն ինչ կանեմ ԱՄՆ-ի ռինգում հաղթելու համար:

Հաղթելու դեպքում ո՞ւմ կնվիրես հաղթանակդ:

Հաղթանակս կնվիրեմ հայ զինվորներին: Զորակցությունս եմ հայտնում մեր տղաներին՝ հայոց զինվորներին, մենք ամենաուժեղն ենք, մեզ հնարավոր չէ հաղթել:

Մենամարտից հետո հնարավո՞ր է այցելես Հայաստան կամ Արցախ:

Իհարկե, հնարավոր է: Թե՛ Հայաստան, թե՛ Արցախ ես հաճախ եմ այցելում:

NEWS.am Sport-ը հաղթանակ է մաղթում քեզ:

Շնորհակալություն:

Լուսինե Շահբազյան

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...