Լրահոս

Արթուր Աբրահամի ընկերն այցելում է վիրավոր Ռուբենին, իսկ հայ բժիշկը գրպանում նրա գումարը

 

57566df673b69_medium

armtimes.com-ը գրում է. Ապրիլյան պատերազմում վիրավորված եւ այժմ Գերմանիայում վերականգնողական բուժում ստացող Ռուբեն Առաքելյանին անընդհատ այցելում է հայտնի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի ընկերը: Այս մասին մեր թղթակցի հետ զրույցում երեկ ասել է Ռուբենի մորաքույրը:

«Արթուր Աբրահամի հանձնարարությամբ նա Ռուբենին տիրություն է անում»,- նշել է Ռուզաննա Մելքոնյանը: Նաեւ ասել է, թե բժիշկները պարզել են, որ Ռուբենի ողնուղեղը կտրված չէ, ինչը էականորեն մեծացրել է նրա ինքնուրույն շարժումները վերականգվելու հավանականությունը: Վիրավոր զինծառայողը Գերմանիայում է մոր հետ:

Ռուզաննա Մելքոնյանը նաեւ մի տխուր փաստ է արձանագրել: Նա ասել է, որ այնտեղ ազգությամբ հայ բժիշկներից մեկը տարբեր պատրվակներով՝ թարգմանության ապահովում եւ այլն, խոշոր գումարներ է կորզել իր հարազատներից: Այն գումարները, որոնք բարի կամեցող մարդիկ էին հանգանակել: Բժշկի դեմ դատական հայց է ներկայացվել: Այդ մասին մանրամասն տեղեկություններ կհրապարակենք առաջիկայում:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...