Արթուր Գրիգորյանն այցելել է «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկություն

62

 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի շրջանակում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկություն:

Գործարանում կատարած շրջայցի ժամանակ «Շանսի-Նաիրիտ» ՀՁ ներկայացուցիչները նախարարին ծանոթացրել են ձեռնարկության արտադրական հզորություններին, ինչպես նաև վերջինիս արտադրատեխնիկական ընթացիկ իրավիճակին:

Նախարար Գրիգորյանը հանդիպում է ունեցել նաև «Շանսի-Նաիրիտ» ՀՁ-ի բաժնետիրոջ, «Blue star» ընկերության գլխավոր տնօրենի հետ: Քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ «Blue star» ընկերության կողմից «Շանսի-Նաիրիտ» ՀՁ-ին տրամադրված փոխառությունների տոկոսների նվազեցման հնարավոր տարբերակները: Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել ձեռնարկության արտադրական ծավալները մեծացնելու, արտադրանքն իրացնելու, շուկաներն ընդլայնելու հարցերում:

Հանդիպման ընթացքում նախարար Գրիգորյանն առաջարկել է «Շանսի-Նաիրիտ» ՀՁ-ում անցկացնել միջազգային աուդիտ, ստեղծել ֆինանսական համապատասխան պայմաններ հայկական քվոտայով պաշտոնները համալրելու համար:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache