Լրահոս

Արյուն՝ կամ Երևանում, կամ սահմանին. Արցախի համար կարևոր պահ է եկել

 

Ազգային Ժողովի ընտրությունները կարելի է արդեն պատմություն համարել, հատկապես այն դեպում,երբ որևէ քաղաքական ուժ չի պատրաստվում հետընտրական պրոցեսներ սկսել: Այս ընտրություններից հետո քաղաքական կյանքում մեծ տեղ է գրավելու Արցախի խնդիրը:

Վերջին շրջանի իրադարձությունները հուշում են, որ միջազգային հանրության կողմից հարցը կոնկրետ է դրված՝ կամ հայկական կողմը համաձայնվում է Մարդրիդյան սկզբունքներին և Ադրբեջանին է հանձնում Արցախին հարակից շրջանները, կամ նրանք պատասխանատվություն չեն կրում ադրբեջանական կողմի գործողությունների համար:

Այս ֆոնին, Ադրբեջանը շարունակում է գոնե հրապարակային մակարդակում խոսել պատերազմի վերսկսման պատրաստակամության մասին: Ապրիլյան պատերազմն էլ իր համար լավ միջոց էր ցույց տալու, որ ինքը պատրաստ է գնալ արկածախնդիր քայլերի: Հայաստանը մեծ ընտրության հնարավորություն չունի:

Տարածքների հանձնման գաղափարին կողմ են գրեթե բոլոր կուսակցությունները, բացի ՀՅԴ-ից, որը ծանակշիռ ուժ չէ Ազգային Ժողովում: Ղարաբաղյան խնդրի մասով պետք է նկատել, որ իրավիճակի վրա ոչ այնքան ազդեցություն ունեն խորհրդարանական ուժերը, որքան արտախորհրդարանական ուժերը, որոնք պատրաստ են զենք վերցնել և այդ կերպ պայքարել հող հանձնելու դեմ: «Սասնա Ծռերի» գործողությունից հետո զենքի միջոցով քաղաքական հարցեր բարձրացնելու և լուծելու փորձերը արդեն իսկ խորթ չեն և սա շատ լավ են հասկանում իշխանությունները: Ահա նման իրավիճակ է ստեղծվել և այն դյուրին իրավիճակներից չէ:

Այստեղ քաղաքական խաղերը չեն անցում: Այստեղ պետք է հստակ քաղաքական կամք և խոհեմություն, որպեսզի հարցը առանց ներքին կամ արտաքին զինված հակամարտության ավարտվի:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing