Լրահոս

Արյունահեղության համար միայն Սերժ Սարգսյանն է պատասխանատու լինելու. Լալա Մնացականյան

 

timthumb

newsbook.am — Այս պահին Խորենացի փողոցում հավաքված ցուցարարները փորձում են բանակցել ոստիկանության հետ՝ կապված «Սասնա ծռեր» խմբի անդաններին սնունդ փոխանցելու հետ: Նշենք, որ բանակցությունն այդպես էլ չի ստացվում իրականացնել:

Ցուցարարների պահանջը անտեսվում է, նրանց ոստիկանության որևէ ներկայացուցիչ չի մոտենում:

Ոստիկանները հորդորեցին ցուցարաներին երեք քայլ հետ գնալ, բայց վերջիններս հրաժարվեցին՝ նշելով, որ եթե իրենց պահանջները չեն կատարվում, իրենք ևս ոստիկանության պահանջը չեն կատարի: Խորենացի փողոցում է նաև դերասանուհի Լալա Մնացականյանը:

«Մենք կգնանք երեք քայլ, բայց կարող ե՞ք ասել՝ մարդիկ կուտեն մի բան, թե՝ ոչ: Ընդամենը մարդկայնորեն ձեզ դիմում եմ: Մարդ ենք, եկեք, խոսենք, օգնեք մեզ լուծենք այդ հարցը: Չնայած մենք սովոր ենք, արդեն 25 տարի ա հաց չենք ուտում, կդիմանանք»,- ասաց նա ոստիկաններին:

Ապա լրագրողների հետ զրույցում դերասանուհին նշեց, որ ստեղծված իրավիճակի հանգուցալուծում չի կարող տեսնել:

«Բայց հասկանում եմ, որ դա կարող է կամաց-կամաց պայթունավտանգ դառնալ, եթե երկխոսություն չլինի: Մարդիկ պետք է իրար հետ խոսեն, լեզուն տրված է, որ մարդիկ խոսեն իրար հետ, որովհետև մենք հայ ենք, ու պահում ենք մեր հողը: Իսկ հիմա ես չեմ հասկանում՝ ի՞նչ է կատարվում: Անընդհատ ուղեղիս մեջ մի բան է պտտվում, որ հանկարծ իրար վրա զենք չբարձրացնեն՝ եղբայրը եղբոր վրա չկրակի: Ես դիմում եմ Սերժ Սարգսյանին՝ ամեն քայլ ձեռնարկի, որ արյունահեղություն չլինի: Իսկ արյունահեղության համար միայն ինքն է պատասխանատու լինելու»,- նշեց նա:

Դիտարկմանը, թե, փաստորեն, ի տարբերություն իր գործընկերների՝ նա ոչ թե Ժիրայր Սեֆիլյանին, այլ Սերժ Սարգսյանին է դիմում, և հարցին, թե արդյոք առաջարկվե՞լ է իրեն ստորագրել հայտնի նամակի տակ, Լալա Մնացականյանը պատասխանեց. «Ինձ չի առաջարկվել, և ես չէի էլ ստորագրի դրա տակ: Երբ ընտանիքի երեխաները կռվում են, հայրն է լուծում հարցը: Ով տան մեծն է՝ նա էլ լուծում է հարցը: Իսկ եթե ընտանիքումդ մի բան սխալ է, մեղքը մեծինն է: Այդ իսկ պատճառով այս պատասխանատվությունն ընկնում է Սերժ Սարգսյանի վրա»:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...