good-banner
Լրահոս

«Արժե՞, որ ձեր ինքնահաստատման համար ձեր իսկ երեխաները որբանան». մակաբույծներին, որոնք ևս տղամարդ են կոչվում

 

3ae9f3b87f

hartak.am — Հայաստանում գնալով շատանում են ընտանեկան բռնությունները, չնայած Հայաստանի դեպքում ոչ թե պետք է ասել ընտանեկան բռնություն, այլ բռնություն՝ կանանց հանդեպ: Թեմային չէի անդրադառնա, եթե հերթական անգամ չլսեի այս ծեծված արտահայտությունը՝ «… հա ի՞նչ անենք, քո մարդնա, մի հատ էլ խփելա, ի՞նչ կա դրա մեջ»:

Հաճախ կանայք, այս պատրիարխալ մտածելակերպի պատճառով, դառնում են բռնության զոհ: Գենդերային կարծրատիպերը ստիպում են կնոջը չբարձրաձայնել ընտանեկան բռնությունը, հարմարվել ու հիմնական արդարացումը լինում է ընտանիքը պահպանելու պատճառը:

Կասկած չկա, որ այս չարաբաստիկ երևույթը վերացնելու համար անհրաժեշտ են արդյունավետ օրենքներ ու իրավապահների համարժեք գործողություններ, սակայն աներկբա է նաև, որ պայքարն էլ ավելի արդյունավետ կլինի, եթե հանրությունն իրազեկված լինի:

Հ.Գ. «… քո մարդնա, մի հատ էլ խփելա » ասողները շատ հավանական է, որ համաձայնեն «… քո մարդնա, մի հատ էլ ծակելա» , կամ ավելի վատ՝ «… քո մարդնա, մի հատ էլ սպանելա» դեպքերի հետ: Իհարկե, մտածելակերպն ու նման դեպքերի հետ հարմարվելը ևս հանցագործություն է, բայց անդրադառնամ այդ խփող, ծակող մակաբույծներին, որոնք ևս տղամարդ են կոչվում. «Իրո՞ք դուք ձեզ տղամարդ եք համարում, իսկ ձեր քայլը՝ տղամարդավարի: Ոչ, դուք միայն ինքնահաստատվում եք, բայց ցասումի պահին մի վայրկյան կանգ առեք ու մտածեք՝ արժե, որ ձեր ինքնահաստատման համար ձեր իսկ երեխաները որբանան»:

Հասմիկ Հակոբյան

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am