Արժե գնալ սուրճ խմելու Կարեն Կարապետյանի հետ. Բլից հարցազրույց Գայանե Ավետիսյանի հետ

1

Arenanews.am կայքը շարունակում է բլից հարցազրույցների շարքն՝ իր ընթերցողների համար բացահայտելով անգամ,  թե քանի տղամարդու կոտրված սիրտ կա Ձեր սիրելի արտիստուհու խղճին:

Եվ այսպես, մեր բլից հարցերին այս անգամ պատասխանել է դերասանուհի, բազմաթիվ երգերի հեղինակ Գայանե Ավետիսյանը:

Գայանեն այժմ նկարահանվում է A TV հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Կայարան» հեռուստասերիալում, դրանից առաջ նա տևական ժամանակ հանդես էր գալիս «Արմենիա» հեռուստաընկերությամբ  հեռարձակվող «Դոմինո» սիթքոմում:

— Գայանե, սկսեցինք.

Ի՞նչ կարելի է անել երեկոյան Երևանում:

Զբոսնել:

-Կարմիրը Ձեր գույնն է, որովհետև…

Սիրում եմ կարմիր շրթներկ:

-Ի՞նչ անի իսկական տղամարդը ծառ-տուն-երեխա եռանկյունուց բացի:

Լինի իսկական տղամարդ:

-Քանի՞ ժամ/շաբաթ/ամիս կարելի է տրամադրել շոփինգին:

Անվերջ:

-Առանց ու՞մ չեք կարող ապրել:

Ընտանիքիս:

-Օրական քանի՞ սելֆի կարող եք անել:

Մեկ

Առանց շպարի տանից քանի՞ մետր կարող եք հեռանալ:

Սովորաբար առանց շպարի եմ լինում:

-Սուրճի հետ ի՞նչ կուզեք:

Դառը շոկոլադ:

-Մոտավոր քանի՞ էջ եք արգելափակել ինստագրամում:

100-ից ավել:

-Ի՞նչ անենք աղջիկների հասցեին ռեպլիկներ հնչեցնող տղամարդկանց հետ:

Արհամարհենք:

-Ինչի՞ մասին են խոսում իրար գլուխ հավաքված 3 տղամարդիկ, ովքեր մեքենա չունեն:

Մեքենայի:

-Ի՞նչն է առօրյայում անիմաստ ժամանակ խլում:

Բամբասանքը:

-Ո՞ր մասնագիտության տեր մարդիկ են ամենախելացիները:

Դերասանուհիները:

-Քանի՞ տղամարդու կոտրված սիրտ կա Ձեր խղճին:

Չեմ հիշում:

Տվեք մի քաղաքական գործչի անուն, ում հետ արժե գնալ սուրճ խմելու:

Վարչապետ Կարեն Կարապետյան:

-Քանի՞ ժամ է կարելի տրամադրել հաջորդ օրվա հագուստ ընտրելուն:

Շատ կարճ:

Ինչպե՞ս փակենք Հայաստանի 2 տրիլիոն պետական պարտքը:

Օ, դժվար հարց է:

Ձեր կյանքի ո՞ր դրվագից կարելի է ֆիլմ ստանալ:

Կարծում եմ՝ ցանկացած:

Վիճակախաղով շահել եք 10 մլն դրամ, ու՞մ կզանգեք առաջինը՝ մայրիկին, ընկերուհուն, թե կարթանանք քնից :

Մայրիկին կզանգեմ:

Երգիչ, ում կարգելեք երգել Ձեր խնջույքին:

Բոլոր այն երգիչներին, ովքեր չեն երգում:

Վերջին հաճոյախոսությունը, որ հնչել է Ձեր հասցեին:

Շատ են հաճոյախոսում:

Եթե տղամարդու սրտին կարելի է հասնել ստամոքսով, ինչպե՞ս հասնել կնոջը:

Սրտով ու մտքով:

-Ովքեր են ղեկավարում աշխարհը՝ կանայք, թե՞ կանայք:

Իհարկե կանայք:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache