Լրահոս

ԱՍԱԼԱ-ի վախը միշտ պետք է մնա թուրքերի մեջ. Վազգեն Սիսլյան

 

Fighters of ASALA Vazgen Sislyan and Gevorg Yazchyan gave a press conference dedicated to the 40th anniversary of ASALA in Nyut press club

 nyut.am-ը գրում է. ԱՍԱԼԱ-ի մարտիկ, Փարիզի «Վան» գործողության ղեկավար Վազգեն Սիսլյանը հակադարձում է Թուրքիայի վարչապետին

 

-Այսօր Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ ժամանակին Հայաստանը կապ է ունեցել Թուրքիայի դեմ ուղղված տեռորիստական գործողություններին և հրահրել է ԱՍԱԼԱ-ի կողմից թուրք դիվանագետների սպանությունները: Շատ ուղղակի հարց` դուք կապ ունեցե՞լ եք այն ժամանակվա Հայաստանի իշխանությունների հետ: Նրանց հրահանգո՞վ եք գործել:

-Միանշանակ` ո´չ: Ես զինվոր եմ եղել և միշտ իմ հրամաններն ստացել եմ իմ ղեկավարներից և ոչ թե Հայաստանի իշխանություններից: Դա թուրքերի հերթական սուտն է:

-Իսկ չե՞ք կարծում, որ Թուրքիայում դեռ տխուր հիշողություններ են մնացել ձեր գործողություններից: Դեռ վախ կա ԱՍԱԼԱ-ի հանդեպ, դրա համար էլ այսօր կրկին Ձեզ հիշել են:

-Այդ վախը միշտ պետք է մնա թուրքերի մեջ: ԱՍԱԼԱ-ն ոչ միայն ես ու մի քանի ընկերներն ենք, այլ մի ամբողջ սերունդ, որը հավատում է պայքարին: Գուցե այսօր պայքարի մեթոդները փոխվել են, բայց միևնույն է` հավատում են: Թուրքը ավելի շատ այդ գաղափարից է վախենում, քան թե անհատներից: Ինչ վերաբերում է տեռորիստական գործողություններին, ավելի լավ է` թող Թուրքիան մտածի իր «Գորշ գայլերի» ու իսլամիստների մասին, որոնց իր տարածքում «աճեցնում» է: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ԻՊ-ի բազաները այսօր Թուրքիա կոչվող, բայց Արևմտյան Հայաստանի տարածքում են գտնվում` ՆԱՏՕ-ի ռազմաբազաներից 6-7 կմ հեռու:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing