«Ասեմ, որ լավ է անում ՀՀԿ-ի արփինեն». Լիզա Ճաղարյան

173

Լրագրող Լիզա Ճաղարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ասեմ, որ լավ է անում ՀՀԿ-ի արփինեն։

Բոլորս էլ գիտենք չէ՞, որ մինչ օրս բացահայտված չարագործությունները և թալանը ռոբասեռժական տարիներին կատարվածի 0,0000000001 տոկոսն է ընդամենը, ու թե էլ ինչ ու ինչքան հրեշավոր հանցանքներ կան, որոնց տասը-քսան տոկոսը հազիվ բացահայտվի (ցավոք), բայց ռևերանսներ ենք անում, չէ՞, դրանց առաջ «սիրո և համերաշխության մթնոլորտում»։

Ի՞նչ սեր, ի՞նչ համերաշխություն։ Ո՞նց է հնարավոր սիրել էն հանցագործներին, որոնք կես կաթիլ անգամ չեն զղջում ու չեն ամաչում իրենց արածների համար ու հարմար պահի են սպասում, որ կոկորդդ կրծեն։

Ո՞նց է հնարավոր համերաշխ լինել համբակների ու սրիկաների հետ, որոնցից ոմանց եթե «չի էլ հաջողվել» կամ չեն հասցրել մարդասպան ու թալանչի դառնալ, միևնույն է՝ էդ թալանից էլ են օգտվել, էդ մարդասպաններին էլ են հովանավորել։

Ու դրա մասին ամենատեղեկացվածներից մեկն էլ նախկին արդարադատության նախարար, մտավոր անբարոյական տիկին արփինեն է։

Դրանք ամենաքիչը չպետք է համարձակվեին իրենց քթերը տնից հանել։

Ամենաքի՛չը»։

 



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache