Լրահոս

Աշոտ Աղաբաբյանը վաճառում է իր բիզնեսը

 

Հուլիսի 9-16-ը Մինսկում տեղի է ունեցել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 26-րդ նստաշրջանը, որի ընդունած բանաձևերից մեկով Ռուսաստանին առաջարկվում է հրաժարվել Ղրիմից: Ռուսաստանին մասնավորապես առաջարկվում է վերանայել Ղրիմի հետ վերամիավորման որոշումը և «օկուպացիոն ուժերին» դուրս հանել թերակղզուց:

Այս բանաձևն ընդունվել է 91 «կողմ», «15» դեմ ձայների հարաբերակցությամբ, ընդ որում՝ ամբողջ կազմով դեմ են քվեարկել Ռուսաստանի և Հայաստանի պատվիրակությունները և երկու բելառուս պատգամավոր:

Ընդունված հռչակագրում երկու կետ կա Արցախի հակամարտության վերաբերյալ, որոնցից 11-րդն ակնհայտ հակահայկական բովանդակություն ունի: Դրանում հավասարության նշան է դրվում Արցախի հակամարտության և Դոնբասի միջև՝ Արցախյան հակամարտությանը տալով ուկրաինական կոնտեքստ:

Վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը հաճախակի է խոսում խորհրդարանական դիվանագիտության մասին: Նա անգամ հայտարարել էր, որ խորհրդարանական դիվանագիտության նոր որակ պետք է հաղորդեն:

Եվ ահա այս հայտարարությունների ֆոնին  Հայաստանի խորհրդարանական դիվանագիտությունը մեծ պարտություն է կրում: ԵԽԽՎ հռչակագրում Ղարաբաղի խնդիրը համեմատում են Դոնբասի հետ, որը Ռուսաստանը օկուպացրել է: Ահա այստեղ է երևում, թե որքան սնանկ է մեր խորհրդարանական դիվանագիտությունը: Այս դեպքում լավ կլինի Աշոտյանին հեռու պահել ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովից:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing