Լրահոս

Աշոտ Կարապետյանը պաշտոնից ազատվելուց հետո գնացել է ծնողների տուն

 

88837

Քիչ առաջ փորձեցինք կապ հաստատել Երեւանի այլեւս նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի հետ, սակայն նրա հեռախոսին պատասխանեց մի տղամարդ, ով ներկայացավ որպես Կարապետյանի եղբայր՝ Վարդան Կարապետյան:

Armtimes.com-ի զրուցակցի խոսքով՝ Կարապետյանը հեռախոսը եղբոր մոտ է թողել եւ գնացել ծնողների մոտ, որոնք հարեւանությամբ են բնակվում.

«Ճիշտն ասած, հեռախոսն իմ մոտ է, իջել է ծնողների մոտ, մի քիչ ներքեւ են ապրում»,- ասաց նա:

Մեր հարցին՝ տեղյա՞կ է, որ եղբայրն ազատված է աշխատանքից, Վարդան Կարապետյանը պատասխանեց.

«Հա, տեղյակ եմ, ասել ա»:

Հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերվում այդ որոշմանը, նա պատասխանեց.

«Շատ դրական, իմ եղբայրը եղել ա զինվորական, հրամանը հրահանգված ա, ինքն էլ ընդունել ա, պարկեշտ զինվորական ա»:

Ճշտող հարցին՝ հնարավոր համարո՞ւմ եք, որ որոշ ժամանակ անց վերադառնա պաշտոնին, Կարապետյանը նկատեց, որ չի կարող այդ հարցին պատասխանել.

«Ամեն ինչ կորոշի որոշողը»:

Ի դեպ, հետաքրքվեցինք նաեւ արդյո՞ք Աշոտ Կարապետյանին ուղարկել են կադրերի ռեզերվ, թե՞ համակարգից հեռացրել են, վերջինս տեղյակ չէր.

«Ինքը, որ եկավ, ասեց վաղվանից էլ չի աշխատելու, առավոտ շուտ քնից չի արթնանալու, հանգիստ քնելու ա, հարցրեցի՝ ինչ ա եղել, ասեց վաղվանից չեմ աշխատելու, իսկ մնացած մանրամասները չգիտեմ, ու գնաց ծնողների մոտ, որովհետեւ իր մոտ դա ընդունված կարգ ա, ցանկացած փոփոխություն առաջինը ծնողների հետ ա քննարկում»,- ասաց նա:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing