Աշոտյանը փորձեց խոսել վարչապետի «ուրվականի» հետ

126

Հարցս կցանկանայի սկսել «հարգելի պարոն վարչապետ» բառակապակցությունով, եթե սահամանադրական պարտավորությունների կատարման շրջանակում վարչապետը այս դահլիճում լիներ, խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը:

«Հասկանալով հանդիպման կարևորությունը՝ ուզում եմ դիմել կառավարության և վարչապետի աշխատակազմերին՝ հետայսու Նիկոլ Փաշինյանի աշխատանքային ծրագիրը պլանավորել՝ գերակայություն դիտարկելով սահմանադրական պարտականությունների կատարումը», — ասաց Ա.Աշոտյանը:

Հիշեցնենք, որ այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա չի ԱԺ-ում, քանի որ աշխատանքային այցով Մոսկվայում էր։ Իսկ ահա 2017-ի հոկտեմբերին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ներկա չէր վարչապետ Կարեն Կարապետյանը ու քանի որ, ըստ Սահմանադրության, վարչապետը պարտավոր է ներկա գտնվել ԱԺ հետ հարցուպատասխանին՝ այն ժամանակ ընդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ասել էր, որ, եթե որևէ մեկը վարչապետ է, ապա այդ օրը ու այդ ժամին երկրագնդի վրա որևէ այլ վայրում գտնվել չի կարող։ Այնուհետև նա հարց էր ուղղել վարչապետին:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache