Երազահան

Աշտարակը երազում

 

Բավականին հարստություն ես կուտակել, այդ հարստությունը քեզ ինքնավստահ, հպարտ, նաև մեծամիտ է դարձրել և քեզանից վանել քո բարեկամներին: Բայց զգուշացիր, շուտով մի այնպիսի իրադարձություն է կատարվելու, որ հարստությունդ արժեզրկվելու է, և դու մենակ ու անօգնական ես մնալու: Հետևաբար խելոք վարված կլինես, եթե թոթափես ինքնավստահությունդ, մեծամտությունդ և մտածես պարկեշտ վարքով բարեկամներիդ վերադարձնելու մասին, քանի որ նրանք պիտի կյանքիդ դժվար պահերին սատար լինեն քեզ:
Եթե կին ես, առայժմ բազում են երկրպագուներդ, քանզի գեղեցիկ ես ու անվանի: Բայց ծերության առաջին նշանների հետ նրանցից ոմանք պիտի դանդաղորեն լքեն քեզ: Շրջահայաց եղիր, քննիր ու հասկացիր, թե նրանցից ովքեր են, որ գեղեցկությանդ և անվանդ համար են մոտեցել քեզ, և ովքեր են, որ ճշմարիտ ու անկեղծ բարեկամությամբ են հետդ կապված: Այժմվանից վանիր առաջիններին և ամբողջ հո գով առավելս կապվիր ճշմարիտ բարեկամներիդ հետ:
Եթե կիստվեր աշտարակ է տեսածդ, երազդ շատ է բարի, քանի որ շուտով մի այնպիսի հաջողություն պիտի ունենաս, որ նման պիտի լինի թաքնված գանձ գտնելուն:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing