Լրահոս

Աշխարհը գրում է Պուտինի նվաստացման մասին

 

Պուտինի եւ Մակրոնի հանդիպումն անսպասելի էր, հավանաբար, հենց Պուտինի համար: Պուտինը «խաղաղությամբ» գնացել էր Փարիզ, սակայն նրան անգամ պատերազմ չհայտարարեցին, այլ անտեսեցին:

Համաշխարհային մամուլը քննարկում է այն պահը, երբ Մակրոնը ռուսական պաշտոնական լրատվամիջոցներ RT-ն եւ Սպուտնիկն ակնհայտ կեղծիք տարածող ազդեցության գործակալներ անվանեց: Փորձագետներին զարմացրել են ոչ այնքան Մակրոնի խոսքերը, որքան այն, որ Պուտինն անգամ չի փորձել պաշտպանել իր լրագրողներին: Պուտինը խղճուկ տեսք ուներ Մակրոնի կողքին՝ ահա փորձագիտական հանրության վճիռը:

ՄԳԻՄՕ-ից հեռացված պրոֆեսոր Զուբովը գրում է, որ Վերսալում հանդիպումը ցույց է տվել, թե Ռուսաստանը որքան է հետ մնացել աշխարհից: «Մենք հետ ենք գնում՝ դեպի ստալինյան արյունոտ լճացում, իսկ ողջ աշխարհն առաջ է գնում եւ լուծում լրիվ այլ կարգի խնդիրներ, քան ուրիշի հողի, ազդեցության գոտիների, բազաների համար պայքարը, առավել եւս Պանամայում կամ Կիպրոսում գողացված փողերը թաքցնելը»:

Աշխարհի առաջ գլոբալ խոշոր խնդիրներ են կանգնած՝ աղքատություն, երրորդ աշխարհի սով, աղքատությունից ծնված միգրացիոն գործընթաց եւ ահաբեկություն, գլոբալ տաքացում, անհամաչափ զարգացում, անցում էներգիայի նոր աղբյուրների եւ այլն, գրում է պրոֆեսոր Զուբովը:

 



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing