Լրահոս

Աշխարհը մոտ ապագայում կարող է Թուրքիայի մասնատման ականատեսը դառնալ

 

image

top-news.am —  «Ձեռնարկատիրության ամերիկյան ինստիտուտ» (American Enterprise Institute) անկախ հետազոտական ինստիտուտի վերլուծաբան Մայքլ Ռուբինը կրկին անդրադարձել է Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին և այս անգամ հայտարարել, որ աշխարհը մոտ ապագայում կարող է Թուրքիայի մասնատման ականատեսը դառնալ:

Ինչպես փոխանցում է թուրքական Oda tv հեռուստաալիքը` Ռուբինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անվանել է ամբարտավան և կոռումպացված առաջնորդ, որը թեև ցանկանում է զբաղեցնել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դերը թուրքական պատմագրության մեջ, սակայն դա նրան չի հաջողվի:

«Թուրքիան մասնատված վիճակում է: Մոտ ժամանակներս սահմանները կփոխվեն: Միակ հարցը՝ այդ մասնատումը կլինի երկու տարբեր երկրների առաջացման ձևո՞վ, թե՞ Թուրքիայի ներսում դաշնային բաժանում տեղի կունենա`դեռ հայտնի չէ: Գուցե Էրդողանն ինքն իրեն մեծ առաջնորդ և նոր Աթաթուրք է երևակայում, բայց այն պարագայում, երբ Աթաթուրքը կառուցում էր ժամանակակից Թուրքիա, Էրդողանն այդ Թուրքիան քանդելուց բացի՝ ուրիշ ոչինչ չարեց: Էրդողանը պատմության էջերում չի անմահանա որպես հերոս, նա կհիշվի որպես իր ամբարտավանության հետևանքով Թուրքիան քանդած, կոռումպացված վատ մարդ»,- գրում է Մայքլ Ռուբինը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մայքլ Ռուբինը Թուրքիայի մասին հերթական աղմկահարույց հոդվածում նշել էր, որ Թուրքիան այժմ պառակտված և բևեռացված է՝ ինչպես երբևէ:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

newhing

newhing