Առանց կատեգորիա

«Աշխարհի ամենահզոր մարդը»` CNN-ի վավերագրական ֆիլմը Վլադիմիր Պուտինի մասին

 

Ամերիկյան CNN հեռուստաընկերությունը նախօրեին երեկոյան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մասին «Աշխարհի ամենահզոր մարդը» անվանումով վավերագրական ֆիլմ է ներկայացրել, որի հեղինակն է դարձել լրագրող Ֆարիդ Զաքարիան:

Գրում է Russian.rt.com-ը: Գրեթե մեկ ժամ տևողությամբ ֆիլմում հեղինակները պատմել են « համաժողովրդական ապստամբությունից Պուտինի վախի» և այն մասին, ոթե ինչպես է Պուտինը Ռուսաստանում վերահսկում ամեն ինչ: Ընդ որում` ընդգծվել է այն փաստը, որ հենց ժողովուրդը դրական է ընդունել Պուտինին, երբ նա Բորիս Ելցինից հետո երկրի նախագահ դարձավ:

Ֆիլմում նշվում է այն փաստը, որ Պուտինը ԽՍՀՄ-ի փլուզումը « մեծագույն ողբերգություն» է անվանում: Իսկ հենց Պուտինը 2015թ. հայտարարել էր, որ ԽՍՀՄ փլուզումը «մեծագույն ողբերգություն» է համարում միայն այն պատճառով, որ 25 միլիոն ռուս ժողովուրդ հանկարծ հայտնվեց Ռուսաստանի սահմաններից դուրս: Ֆիլմում հերթական անգամ բարձրացվել է նաև ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում ՌԴ-ի «միջամտության» հարցը և հիշատակվել Ղրիմի միացումը ՌԴ-ին: Ֆիլմում նաև Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հարցազրույցից հատված է ներկայացված:

Ֆիլմում որպես փորձագետներ հանդես են եկել ԱՄՆ-ի պաշտպանության նախկին նախարար Ռոբերտ Գեյթսը, The New Yorker պարբերական խմբագիր Դևիդ Ռեմնիկը, լրագրողներ Մաշա Հեսենը և Յուլիա Իոֆեն:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing