Լրահոս

Աշխատանքից հեռացնել արդարադատության նախարարին եւ դատախազին. ցուցարարների պահանջներին նորերը ավելացան

 

Այսօր կրկին Ազատության հրապարակում էին հավաքվել մի խումբ քաղաքացիներ՝ հավաք-երթ իրականացնելու ի հիշատակ Արթուր Սարգսյանի: Նրանք երեկ կառավարություն պահանջագիր էին ներկայացրել, ըստ որի՝ Արթուր Սարգսյանը պետք է հուղարկավորվի Եռաբլուրում: Քաղաքացիական ակտիվիստ Շահեն Հարությունյանը նշեց, որ մի քանի հոգի գնացել են կառավարություն պահանջագրի պատասխանը ստանալու, սակայն ինքը հստակ ինֆորմացիա ունի, որ այն մերժվել է: «Գիշերը մնացել ենք Ազատության հրապարակում, երեկ հստակ պահանջագիր ներկայացրինք կառավարությանը, վարչապետի օգնականն իջավ եւ վերցրեց, ասաց, որ այսօր կարող եք գալ եւ ստանալ դիմումի պատասխանը: Հիմա տղերքը գնացել են ու հիմա ոչ մի պատասխան չեն տվել: Եթե չկա նամակի պատասխանը, դա հավասար է մերժմանը: Հանրության մեջ տարածվել է մի կարծիք, որ մենք թատերաբեմ ենք այստեղ դարձրել եւ պահանջել ենք Արթուրին հուղարկավորել Եռաբլուրում, բայց նման բան չի եղել: Մենք պահանջել ենք, որ պատասխանատվության ենթարկվեն այն մարդիկ, ովքեր ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապ ունեն Արթուրի սպանության հետ, երրորդը հեռացնել Սերժ Սարգսյանին: Այսօր առաջին պահանջին ավելանում է երկրորդ պահանջը՝ դատավորի եւ քննիչի նկատմամբ հարուցել քրեական գործեր, պահանջում ենք աշխատանքից հեռացնել արդարադատության նախարարին եւ դատախազին: Փաստորեն այսօր սկսվել է Արթուրի դիահերձումը, փաստաբանները խնդրել էին հետաձգել, որ միջազգային անկախ դիտորդներ լինեն, սակայն իշխանությունը դա թույլ չտվեց՚: Շահեն Հարությունյանի ելույթից հետո մասնակիցները որոշեցին երթ իրականացնել Երեւանի փողոցներով:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

Kara

Kara