Աշխատավարձով հնարավոր չէ գնել այդպիսի շքեղ առանձնատուն. Օսիպյանը՝ Վլադիմիր Գասպարյանի մասին

109

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը համոզված է, որ Հայաստանում որևէ աշխատավարձով հնարավոր չէ գնել այնպիսի շքեղ առանձնատուն, ինչպիսին ունի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին Օսիպյանը նշեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե ոստիկանապետի աշխատավարձով հնարավո՞ր է շքեղ առանձնատուն գնել, ինչպես դա արել է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: «Թե ի՞նչ ճանապարհով է այն գնվել կամ կառուցվել, այդ հարցով կխնդրեմ դիմեք իրեն՝ կառուցողին կամ սեփականատիրոջը»,- ասաց Օսիպյանը:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache