Լրահոս

«…Աստված էլ է ղարաբաղցի»

 

Հայաստանի քաղաքական կյանքում ընդունված է, որ երբ որևէ բնակավայրից մեկը բարձր պաշտոն է ստանում, ապա իր հետևից տանում է նաև իր համագյուղացիներին, կամ համաքաղաքացիներին: Հայաստանի իշխանական վերնախավում շատ չեն տարածաշրջանային խմբերը, սակայն դրանք առկա են ու բավական կազմակերպված:

Հայաստանի իշխանական համակարգում ամենաազդեցիկ դիրքը զբաղեցնում են ծագումով ղարաբաղցիները:  Նրանք կազմում են իշխանական համակարգի որակական մեծամասնություն:

Հայաստանում ծագումով ղարաբաղցի է երկրի առաջին դեմքը՝ Սերժ Սարգսյանը: Ըստ պաշտոնական կենսագրական տվյալների Սերժ Ազատի Սարգսյանը ծնվել է 1954 թվականի հունիսի 30-ին, Ստեփանակերտ քաղաքում:

Երկրորդ ամենահայտնի ղարաբաղցին վարչապետ Կարեն Կարապետյանն է: Ըստ Կարապետյանի պաշտոնական կենսագրության նա ծնվել է 1963 թվականի օգոստոսի 14-ին Ստեփանակերտում:

Արմատներով Արցախից է նաև ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Նախարարի պաշտոնական կենսագրության մեջ, սակայն նշված է, որ նա ծնվել է Երևանում:

Ղարաբաղցի է նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Մովսես Հակոբյանը: Նա ծնվել է 1965 թվականի փետրվարի 4-ին ԼՂՀ Մարտունու շրջանի Ճարտար գյուղում:

Ծննունդով ղարաբաղցի է ՀՀ ԳՇ պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանը: Նա ծնվել է այս պահին Ադրբեջանի կողմից օկուպացված Գետաշեն գյուղում,  1963 թվականին:

Ծագումով ղարաբաղցի է նաև ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ալեքսան Հարությունյանը: Նա ծնվել է 1965 թվականի հուլիսի 10-ին, ԼՂ Մարտունու շրջանի Գիշի գյուղում:

Ղարաբաղցի է Բելոռուսում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը: Նա նախկինում զբաղեցրել է ՌԴ-ում ՀՀ դեսպանի պաշտոնը: Օլեգ Եսայանը ծնվել է 1946 թվականին Մարտունու շրջանի Սոս գյուղում:

Ղարաբաղցի է նաև ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Արկադի Ղուկասյանը: Նախկինում նա եղել է ԼՂՀ նախագահը: Ղուկասյանը ծնվել է 1957 թվականին Ստեփանակերտում:

Իհարկե այսքանով չեն սահմանափակվում ղարաբաղցի պաշտոնյաները, սակայն սրանք ամենաէական դիրք ունեցող պաշտոնայներն էին: Այս պաշտոնների պարագայում կարևորը վարչապետի և նախագահի պաշտոններն են: Փաստորեն երկրի տնտեսական և քաղաքական իշխանությունը գտնվում է ծագումով ղարաբաղցիների ձեռքում:

Ի դեպ Երևանում ղարաբաղցիների պաշտոնավարման մասին տարիներ, առաջ հետաքրքիր դիտարկում էր արել գրող Զորի Բալայանը՝ իշխանական էլիտայի հարսանյաց հանդեսներից մեկի ժամանակ: Նա հայտարարել էր, որ Բաքուն գրավելու համար առաջինը պետք է գրավել Երևանը և ավարտել իր խոսքը. «….հողն իմ Ղարաբաղի քաղցր է և թող Աստված պահի: Ու կպահի, մի կասկածի՝ Աստված էլ է ղարաբաղցի»,-եզրափակել էր Զորի Բալայանը:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing