«Աստված մի արասցե, որ իմ բողոքելուց հետո որևե վտանգ սպառնա ինձ կամ իմ երեխային». Նարե Գրիգորյան

58

«Աստված մի արասցե, որ իմ բողոքելուց հետո որևե վտանգ սպառնա ինձ կամ իմ երեխային: Կհանձնվեմ որևե եվրոպական երկրի, Հայաստանը կկորցնի մեկ ապագա զինվոր և իր ժողովրդավար համբավը»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նարե Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ երեկ նա գրել էր, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Վահան Պապիկյանը իրեն ստիպել է աշխատանքից ազատվելու դիմում գրել: «Պատճառն այն էր, որ ես, ունենալով անչափահաս երեխա, հրաժարվել էի երեկոյան արտաժամյա աշխատանք կատարել և այդ մասին տեղյակ էի պահել աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին: «Դու ինձ վրա բոչկա ես գլորել, թռել ես իմ գլխի վրայով», – ինձ ասաց Վահան Պապիկյանն ու ազատեց աշխատանքից՝ իմանալով, որ ես միայնակ մայր եմ և եկամուտի ուրիշ ոչ մի աղբյուր չունեմ»,- գրել էր նա:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache