Լրահոս

«Աստված ոչ անի, որ սա էլ կարճ տևի». ՀՀԿ խմբակցության ղեկավարը խոստանում է, որ չեն խանգարի

 

va

Lragir.am Ողջունելի է, որ ընդդիմադիր ուժերը կարող են գալ կոնսենսուսի, բայց նման միավորումները շատ կարճ կյանք են ունեցել, այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով ՏՒՄ ընտրությունների շուրջ ստեղծված իրավիճակին:

«Աստված ոչ անի, որ սա էլ կարճ տևի: Նման ընդդիմադիր կոալիցիաներ եղել են, բայց շատ կարճ կյանք են ունեցել, որովհետև մի հարցի շուրջ են գալիս համաձայնության»,- ասաց նա: Հարցին, թե հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ն որոշ լծակներով ազդի այդ գործընթացի վրա, նա պատասխանեց. «Որևէ ուժեղ իշխանության, հզոր քաղաքական ուժի ձեռնտու չէ խարխլված ընդդիմություն: Եթե իշխանությունն ունենում է կառուցողական ու հզոր ընդդիմութուն, այդ ընդդիմությունն ավելի հզոր ու զգոն է լինելու: Մենք որևէ անգամ նման փորձ չենք կատարել»:

Անդրադառնալով ՀՎԿ խմբակցության հայտարարություններին, թե Վանաձորում Հայկական վերածնունդի թեկնածու Արկադի Փելեշյանը Ռաֆայել Գրիգորյանի հետ խնդիրներ է ունեցել, որովհետև Գրիգորյանը ՀՀԿ օգտին կաշառք է բաժանել, Բաղդասարյանն ասաց, որ խոսել է ՀՎԿ անդամների հետ, նրանք ասում են, որ իրենց ինֆորմացիան է դա:

«Մարդը, որը տուժել է, ինտելեկտուալ մարդ է, որը քաղաքական ինտրիգներին չի մասնակցում: Նրան վարկաբեկելը, նման մեղադրանքներ առաջադրելը, ինձ թվում է, որ մեղք են գործում: Իսկ Արկադի Փելեշյանը մեծերի նկատմամբ բավական հարգալից երիտասարդ է: Ափսոսում եմ, որ նման կենսագրությունով է մտնում քաղաքական դաշտ, և ինձ համար զարմանալի է, որ նման միջադեպ է եղել, որովհետև նման երևույթ ես չեմ տեսել իրենից»,- ասաց նա:

Վահրամ Բաղդասարյանը նաև նշեց, որ Վանաձորում չկան հեղինակություններ, մեղմ քաղաք է:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...