Լրահոս

Ավանի թիվ 1/17 ընտրատեղամասում առաջատար են ՀՀԿ, Ծառուկյան դաշինքը և Ելքը

 

Ավան համայնքում տեղակայված թիվ 1/17 ընտրատեղամասում մասնակցել է 923 ընտրող։ Բացի հանձնաժողովի անդամներից, ընտրատեղամասում են բազմաթիվ վստահված անձինք` թե մասնակից քաղաքական ուժերից, թե կոնկրետ թեկնածոյներից, ներկա են նաեւ կոնկրետ թեկնածուներ։

Քվեատուփը բացելուց հետո առաջին քվեաթերթիկը Ելք դաշինքինն էր, ապա` Ծառուկյան դաշինքինը։ Մի ծարարի մեջ կային միանգամից մի քանի քվեաթերթիկ։ Ծրարը անվավեր չճանաչեց, ընդհակառակը` վավեր ճանաչվեց այն քվեաթերթիկը, որի վրա կար դրոշմակնիք։

ՀԿԿ մի քվեաթերթիկ անվավեր ճանաչվեց. նրա վրա նշված էին ապիլյան պատերազմի հերոսների անունները` Արմենակ Ուրֆայան, Վլադիմիր Աբաջյան, ինչպես նաև` Արթուր Սարգսյանի անունը։

Այս ընտրատեղամասում առաջատար են ՀՀԿ, ԲՀԿ, Ելք ուժերը։ Երբ հանձնաժողովի նախագահը քվեատուփից հանում էր ՀԿԿ կամ Կոնգրես-ՀԺԿ քվեաթերթիկը, հանձնաժողովի անդամները սկսում էին հումորներ անել, ծաղրել։ Ի դեպ, Կոնգրես-ՀԺԿ քվեաթերթիկները հավաքում էր հանձնաժողովի` ՀՅԴ անդամը, որն էլ ավելի էր աշխուժացնում մթնոլորտը։

Քվեաթերթիկների համամասնական հաշվարկն ավարտվեց` 1անվավեր քվեաթերթիկ,

ՀՀԿ 497,

Ելք 124,

ՀՅԴ 45,

ՕՐՕ 10,

Ազատ դեմոկրատներ 14

, Ծառուկյան դաշինք 149,

ՀՎԿ 52,

ՀԿԿ 13,

Կոնգրես-ՀԺԿ 17։
Տարածքային ցուցակներով` Ծառուկյան դաշինքից առաջատար է Գեւորգ Պետրոսյանը, ՀՀԿ-ից Ռոբերտ Սարգսյանը` 405 ձայն, Ելք-ից` Կարեն Չիլինգարյանը` 33։

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

armday.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

Kara

Kara