Ավազակային հարձակում Գեղարքունիքում

28

Գեղարքունիքի մարզում այսօր, օգոստոսի 5-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել. ժամը 00։10-ի սահմաններում 57-ամյա Սահարունի Խ.-ն ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգել է, որ Ծովակի խաչմերուկում գործող բենզալցակայան են եկել «ՋԻՊ» մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայով 2 հոգի, ովքեր մտնելով բենզալցակայանի տարածք, իրեն հարցրել են, թե արդյոք բենզին ունի՞։ Որից հետո նրանք դեմքները բժշկական սպիտակ դիմակներով փակած, ավտոմեքենայի միջից իր վրա են պահել ատրճանակ ու պահանջել, որ բենզալցակայանում եղած ողջ գումարը հանի։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, նրանք այդ ամենը ասելուց հետո ատրճանակը բերել են մարտական վիճակի։ Երբ Սահարունի Խ.-ն, ըստ իր հայտնածի, մտել է բենզալցակայան ու վերցրել սեղանին դրված բջջային հեռախոսը, նրանք դիմել են փախուստի, գնալով դեպի Կարճաղբյուր գյուղի ուղղությամբ։




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache