Լրահոս

Ավելի լավ է մի քանի օր հետո ծնողը հեռագրի, զանգի կամ այլ ձևաչափի միջոցով իմանա իր որդու մահվան մասին, քան թե իմանա էլեկտրոնային մամուլից

 

ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը անդրադարձ է կատարել մի շատ կարևոր դեպքի, երբ բանակում տեղի է ունենում ողբերգական միջադեպ, ու շատ հաճախ այդ ինֆորմացիան ծնողներին, հարազատներին կամ տուժողի իրավահաջորդներին հասնում է մի քանի օր ուշ։

Տեսեք, մի շատ կարևոր նրբություն կա։ Նախարարը նշել է, որ լինում են դեպքեր, երբ ծնողները գտնվում են արտասահմանում, ու նպատակահարմար չէ, որ նրանք իրենց զավակի մահվան, վիրավորված կամ տուժած լինելու մասին իմանան համացանցից կամ էլեկտրոնային մամուլից։ Հիմա մի կողմ թողնելով հարցի էմոցիալ ֆոնը՝ եկեք այն դիտարկենք ավելի լայն շրջանակներում։

Հայտնի է, որ հակառակորդ կողմը իր զոհերի թիվը պարբերաբար թաքցնում է։ Հայկական կողմը նաև այդ ֆունկցիան է վերցրել իր վրա՝ տեղական մամուլով անընդհատ մեկնաբանելով, որ այդ լուրը չի համապատասխանում իրականությանը։ Ինչևէ, ադրբեջանցիներին թողնենք իրենց զոհերով։

Մեր պարագայում իսկապես ավելի լավ է մի քանի օր հետո ծնողը հեռագրի, զանգի կամ այլ ձևաչափի միջոցով իմանա իր որդու մահվան մասին, քան թե իմանա անմիջապես ու էլեկտրոնային մամուլից։

Օպերատիվության տեսանկյունից միգուցե սա լավ է, սակայն պետք է հաշվի առնել նաև հարցի բարոյական կողմը։ Որովհետև ի վերջո խնդիրը ոչ թե լրագրողական, քաղաքական կամ ռազմական, այլ, նախևառաջ, հենց բարոյական խնդրի շուրջ է։

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

hayacq.com

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing