ԱՎՇԱՐԻ ԱՐԱՅԻԿԻ «ԶՈՐՔԸ» ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ԴԵՄ․ ՔՊ-ԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՊԵՏԸ ՏԵՍԱՆՅՈՒԹ Է ՀՐԱՊԱՐԱԿԵԼ

0

hraparak.am — Երեկ հանրահավաքին Նոր կյանք համայնքի ղեկավար, ՔՊ կուսակցության վարչության անդամ Գարիկ Սարգսյանը հայտարարեց, որ ճանապարհ փակած ցուցարարների նկատմամբ բռնություն է կիրառվել ՀՀԿ-ական Արայիկ Գրիգորյանի՝ Ավշարի Արայիկի եւ թիկնապահների կողմից։

«Երկու օր առաջ, երբ մի կին իր նախաձեռնությամբ գալիս է այստեղ, նրան սպառնում են, որ եթե նա շարունակի գնալ հանրահավաքների, ընդհանրապես կարող է այդ խանութը փակվել: Այդ կինը տղամարդ կին է, նա նախաձեռնում է ճանապարհ փակել հենց իր խանութի դիմաց: Փակում է ճանապարհը եւ մեր մոտից ռեյտինգային համակարգով ընտրված Արայիկ Գրիգորյանը՝ Արշավի Արայիկը իր հաստավզերի հետ գալիս է ճանապարհը բացելու: Այդ կինը չի զիջում եւ հարվածում են այդ կնոջը, կա նաեւ վիդեոն»,-հայտարարել էր Գարիկ Սարգսյանը։

 Եվ, ահա, քիչ առաջ գյուղապետը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է միջադեպի տեսանյութը՝ գրառելով․ «Սա խոստացված տեսանյութը, իսկ ավելի մանրամասն նյութեր և վկայություններ կարող եմ ներկայացնել, եթե այս դրվագով քրեական գործ հարուցվի»։


Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache