Ավտովթար Արագածոտնի մարզում. բուլղարացի վարորդը Iveco բեռնատարով կողաշրջվել ու բախվել է էլեկտրասյանը

103

Gagik SHAMSHYAN — Այսօր՝ մայիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 40-րդ կմ հատվածում՝ Մուղնի գյուղի վարչական տարածքում, Iveco մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդը դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կիսակողաշրջված վիճակում հայտնվել գերեզմանների համար նախատեսված քարի արտադրամասի տարածքում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache