Ավտովթար Բավրա-Գյումրի ավտոճանապարհին

20

Օգոստոսի 5-ին՝ ժամը 20:53-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Բավրա-Գյումրի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Lexus GX470» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Գ., 1982 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Մինչև փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևորը (Ն. Գ., 2002 թ.) հոսպիտալացվել են «Տիրամայր Նարիկ» ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache