Լրահոս

Ավտովթար Կոտայքի մարզում. «Սև Քար» ռեստորանի մոտ 37-ամյա վարորդը «06»-ով գլխիվայր շրջվել է. կա վիրավոր

 

b7d6b63b7f667edbeeb04fd7d07cbe12

shamshyan.com — Այսօր՝ հուլիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 06:00-ի սահմաններում Պռոշյան գյուղի վարչական տարածքում՝ «Սև Քար» ռեստորանահյուրանոցային համալիրի մոտ, 37-ամյա Զոհրաբ Ստեփանյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 34 CC 405 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյուներին և գլխիվայր շրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «06»-ի վարորդ Զ.Ստեփանյանին մարմնական վնասվածքներով տեղափոխել են Աշտարակի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխվորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի, որտեղից ժամանել է քննիչ Ռազմիկ Արսենյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ամբողջական ֆոտոշարքն այստեղ

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am