Լրահոս

Ավտովթար Երևանում. Մյասնիկյան պողոտայում բախվել են 4 ավտոմեքենաներ

 

Այսօր` հունիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Վենեցիա Պալացո» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Toyota մակնիշի 10 OO 544 համարանիշի, BMW մակնիշի 34 OF 890 համարանիշի, Toyota մակնիշի 11 VV 611 համարանիշի և Mercedes մակնիշի 35 VS 566 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...