Ավտովթար Երևանում. ճակատ-ճակատի բախվել են Chrysler-ն ու Volkswagen Golf-ը. կան վիրավորներ

49

Այսօր՝ հուլիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Զորավար Անդրանիկի և Օգանովի փողոցների խաչմերուկում ճակատ-ճակատի բախվել են 29-ամյա Ռազմիկ Հարությունյանի վարած Chrysler մակնիշի 16 ԼՍ 947 համարանիշի և 63-ամյա Հարություն Հակոբյանի վարած Volkswagen Golf մակնիշի 33 OP 640 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի տեսուչներ Արարատ Պետրոսյանն ու Արման Պետրոսյանը։

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache