Ախտանշաններ, որոնք հուշում են, որ հասարակ խալը կարող է դառնալ մաշկի քաղցկեղի պատճառ

137

Քաղցկեղի ամենավտանգավոր ու մահաբեր տեսակներից մեկը մելանոման է, որը մաշկի քաղցկեղի ենթատեսակ է: Այն, որ այս հիվանդությունը հաճախ սկսում է զարգանալ հասարակ խալում ընթացող որոշ գործընթացներից, քչերին է հայտնի և հենց սա է պատճառը, որ ինչի խալերի հետ տեղի ունեցող փոփոխությունները նկատելու դեպքում մարդիկ ոչ միշտ են ուշադրություն դարձնում դրանց:

Բժշկական գիտությունների դոկտոր Նիկոլայ Պոտեկաևը ներկայացրել է այն հիմնական ախտանշանները, որոնք կօգնեն հասկանալ, թե որ դեպքում է խալը համարվում չարորակացող և երբ է հարկավոր անհապաղ բուժզննում անցնել:

Մասնագետի խոսքով՝ վտանգավոր խալի մասին վկայող ամենաակնհայտ ախտանշանները հինգն են: Դրանք են.

·         խալի շուրջ օղակաձև բորբոքումների ի հայտ գալը,

·         խալի չափերի մեծացումը,

·         խալի գույն փոփոխությունը, մգվածությունը կամ մուգ բծերի ի հայտ գալը,

·         քորը, ցավը, ծակծկոցը և առհասարակ խալի հատվածում ցանկացած տհաճ զգացողության առկայությունը (մասնագետը հիշեցնում է, որ առողջ խալը «համր» խալն է),

·         խալի վրա նախկինում աճող մազերի թափվելը:

Խոսելով չարորակ խալերի ախտանշանների մասին՝ փորձագետն ընդգծել է, որ առանձնահատուկ ուշադրություն է հարկավոր դարձնել նաև խալի եզրերին և դրա ընդհանուր վիճակին: Եթե խալի եզրերն անհարթ են, իսկ մակերևույթն արյունահոսում է, ապա հարկավոր  շտապ բուժզննում անցնել:

Մաշկի քաղցկեղի այս տեսակը բավական տարածված է և մահաբեր, ինչը պայմանավորված է արևի ազդեցությամբ, քանի որ մելանոմայի զարգացման հավանականությունը բարձրացնող հիմնական գործոններից մեկն արևային այրվածքներն են:

Մասնագետների խոսքով՝ այս հիվանդության բարեհաջող բուժման համար այն հարկավոր է հայտնաբերել դեռ մինչ մետաստազների տարածումը, սակայն խնդիրն այն է, որ մելանոման տարբերվում է իր արագ զարգացմամբ ու ագրեսիվությամբ:

Սա է պատճառը, որ հիվանդության ախտանշաններն իմանալը կենսական նշանակություն ունի յուրաքանչյուրի համար:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache