LifeStyle Հայտնիներ

ՀԱՅ ԳԵՂԱՍԱՀՈՐԴՈՒՀԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐ ՌԵԿՈՐԴ Է ՍԱՀՄԱՆԵԼ

 

39a41b51a3767395337594e4a740dbec

Ծագումով հայ ռուս գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդեւան (Բաբասյան) Մարսելում կայացած Գրան -պրի հաղորդման եզրափակչում հաղթանակ է տարել։ Նա նաեւ նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել։

0_9e998_1cc1f535_xl

Ինչպես գրում է ռուսական «Իզվեստիա»-ն, Մեդվեդեւան գրանցել է  79,21 բալանոց արդյունք։ Նախորդ բարձրագույն նվաճումը սահմանվել է 2014թ.  Աշխարհի չեմպիոնատում ճապոնացի մարմնամարզուհի Մաո Ասադի կողմից  (78,66 բալ)։

Երկրորդ տեղում Կանադայի ներկայացուցիչ Քեյթլին Օսմոնդն է, երրորդում՝ ճապոնուհի Սատոկո Միյախտաերան։

z6l22zqsfjk

Նշենք, որ 16-ամյա Եվգենիան գեղասահքով է զբաղվում 4 տարեկանից և արդեն հասցրել է մի քանի բարձրակարգ մրցումներում առաջատար դառնալ`2016թ Ռուսաստանի չեմպիոնուհի, 2015թ պատանիների Եվրոպայի չեմպիոնուհի:  Այս պահին` նա Եվրոպայի ամենախոստումնալից գեղասահորդուհին է համարվում:

Եվգենիան ազգությամբ հայուհի է: Ծնվել է 1999 թվականի նոյեմբերի 19-ին Մոսկվայում: Նրա հայրը  Արման Բաբասյանն է, իսկ մայրը նախկինում գեղասահորդուհի է եղել: Ծնողներն ամուսնալուծված են, բայց Եվգենիան  չի թաքցնում իր հայկական արմատները:  

Աղբյուրը `  wnews.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...