Լրահոս

Այդ 2-3 բարձունքի համար իմաստ չունի հարյուրավոր զոհեր տալ. Ռուստամ Գասպարյան

 

59327

hayeli.am-ը գրում է.  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ պատգամավոր Ռուստամ Գասպարյանը նշեց. «Սա չի կարելի ասել պարտություն է, քանի որ Ադրբեջանը իր ամբողջ հզորությունով, որի սպառազինությունը հասել է գագաթնակետին, էլ հզորանալու տեղ չունի, գիշերը գաղտագողի, ինչպես իրեն հատուկ է, հարձակվել է քնած երկրի, քնած դիրքերի վրա, եւ մի քանի բարձունք կարողացել է առաջ գալ: Յուրաքանչյուր բանակ, երբ հարձակվում է գաղտագողի, տասնյակ կիլոմետրերով առաջ է գալիս, իսկ մերոնք կարողացել են հենց տեղում խեղդել հարձակումը »:

«800 հեկտարը մի գյուղի կես չափ է, բայց դուք հաշվի չեք առնում, որ ազատագրված է 7 շրջան, ու կարելի է ասել մսի գնով, իրենց կյանքի գնով թուրքերը առաջ գնացին: Իրականում Ադրբեջանի կողմից զոհերի թվին անցնում է 2 հազարից»,-այսպես արձագանքեց տարածքների կորստի մասին հարցին:

«Ես ել եմ գտնում, որ այդ 2-3 բարձունքի համար պետք չի հարյուրավոր զոհեր տալ: Այդ զոհերը մեր երեխեքն են: Մեծամասշտաբ պատերազմով այդ տարածքները վերցնելու իմաստ չկա: Կլինի ժամանակ ու հնարավորություն, որ ավելի քիչ կորստով հետ կվերցնեն»,-ասել է նա:

Հարցին, թե ո՞վ պետք է պատասխան տա կորուստների համար, պատգամավորը պատասխանեց. «Դուք չգիտե՞ք, որ պատերազմի ժամանակ զոհեր են լինում, պատերազմը զոհեր է պահանջում: Տարածքային կորուստների համար պատասխան տվո՞ղ է պետք, պատերազմ է: Մեղավորներ մի փնտրեք: Փառք մեր բանակին, որ կարողացավ նման հզոր հարձակումը տեղում խեղդել: Ամբողջ աշխարհում Ադրբեջանը պետք է գլուխը կախ ման գա, որ չկարողացավ իր պլանները իրականացնել»:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...