«Այդ դեպքում հայերը կարող են հանդես գալ ամուսնու, կամ տղամարդ սիրեկանի դերում». Շարմազանովը սկանդալին հաղորդման մասի

0

lragir.am — ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Lragir.am-ի հետ զրույցում անդրադարձել է ռուսական НТВ հեռուստաընկերության «Հանդիպման վայրը» ծրագրի ժամանակ Հայաստանի հասցեին հնչած վիրավորական մեկնաբանություններին:

Մասնավորապես, այդ հաղորդման հեղինակներն ու փորձագետները, անդրադառնալով նոյեմբերի 24-ին Հայաստան-ԵՄ կնքված համաձայնագրին, Հայաստանը համեմատում էին ամուսնացած կնոջ հետ, ով որոշել է սիրավեպ սկսել մեկ այլ տղամարդու հետ:«Նման քննարկումները ռուսական եթերում տգեղ ու տհաճ են ու չեն բխում մեր բարեկամ երկրների շահերից:

Ափսոսում եմ, որ լուրջ քննարկում ծավալելու փոխարեն որոշ էակներ անցան տհաճ որակումների: Եթե ինչ-որ մեկը ալեգորիայով է ցանկանում խոսել հայերի ու Հայաստանի մասին, ապա ասեմ, որ այդ դեպքում հայերը կարող են միայն հանդես գալ ամուսնու, հակառակ դեպքում տղամարդ սիրեկանի դերում: Կարծում եմ՝ հակահայ հայտարարություն անողները դա պիտի լավ իմանան», ասել է Էդուարդ Շարմազանովը:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache