Լրահոս

Այդ գնով Սերժ Սարգսյանն իշխանությունը գոնե ժամանակավորապես կզիջի՞

 

Կառավարությունը վաղվա նիստում հավանություն է տալու Լոռու մարզում Դեբեդ գետի վրա «Շնող» հիդրոէլեկտրակայանի կառուցման նախագծին: ՀԷԿ-ի սեփականատերը «Տաշիր գրուպի» Սամվել Կարապետյանն է:

Չնայած անընդհատ թմբկահարվում է Կարեն Կարապետյանի մենեջերական տաղանդը, սակայն այս դեպքում ևս կառավարության քննարկմանը ներկայացված փաստաթուղթը, մեղմ ասած, փնթի վիճակում է, որովհետև նշված չեն, թե երբ է մեկնարկելու և ավարտվելու շինարարությունը, ներդրումների չափը: Այնուամենայնիվ, մասնագետները նշում են, որ Կարապետյանը ներդնելու է մոտ 100 միլիոն դոլար, ընդ որում՝ եկամտաբեր բիզնեսում, մանավանդ, որ նրան է պատկանում նաև ՀԷՑ-ը:

Արդեն դրական է այն հանգամանքը, որ Հայաստանում կատարվում է ներդրում, ընդ որում՝ էներգետիկայի այնպիսի ոլորտում, որը կախվածություն չունի Մոսկվայից: Սակայն ուշագրավ մի հանգամանք հուշում է, որ Սամվել Կարապետյանը հաճելին փորձում է մեկտեղել օգտակարի հետ, այսինքն՝ գործ ունենք ներդրումային ծրագրի հետ, որն ակնհայտ քաղաքական բաղադրիչ ունի:

Նախագծի իրականացումը ներկայացվում է «Հայաստանի ներդրողների ակումբի» միջոցով, որը ռուսահայ գործարարների մասնակցությամբ ստեղծել էր վարչապետ Կարեն Կարապետյանը: Մի խոսքով՝ գործ ունենք «Ներդրում՝ Կարեն Կարապետյանի իշխանության դիմաց» բանաձի հետ:

Կասկածից վեր է, որ հենց այս ներդրման համար էր ստեղծվել «Ներդրողների ակումբը», ու նաև միայն սրանով էլ սահմանափակվելու է նրա գործունեությունը, որովհետև այդ ակումբի անվանական կազմը խոսում է ոչ թե ներդրումային, այլ քրեական պոտենցիալի հետ:

Մյուս կողմից՝ ամերիկյան նոր պատժամիջոցները քայքայելու են Ռուսաստանի տնտեսությունը, և այնտեղ աշխատող որևէ գործարարի թույլ չի տրվի անգամ մեկ ցենտ հանել երկրից, եթե անգամ Սամվել Կարապետյանը փորձի համոզել իր կիսակրիմինալոտ գործընկերներին:

100 միլիոն դոլարը Հայաստանի տնտեսության համար փոքր գումար չէ, սակայն քիչ հավանական է, որ այդ գնով Սերժ Սարգսյանն իշխանությունը գոնե ժամանակավորապես զիջի Սամվել Կարապետյանի քաղաքական «ներդրում» Կարեն Կարապետյանին:

Մյուս կողմից՝ 100 միլիոն դոլարը գուցե այն առավելագույն գումարն է, որ Սամվել Կարապետյանը պատրաստ է վճարել Կարեն Կարապետյանի համար: Միևնույն է՝ նրա ներդրումները տնտեսական առումով չեն տուժի, եթե անգամ Կարեն Կարապետյանը չկարողանա պահպանել իր պաշտոնը:

mitk.am



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing