Այդ ո՞ր «մուկն» է ստիպել Ծառուկյանին Տիգրանի նման վարկաբեկված մեկին ներառել իր կուսակցություն

162

Analitik.am-ի հիմնադիր Անի Հովհաննիսյանն իր ՖԲ էջում գրում է.

«ԲՀԿ-ն Գիտության, կրթության և երիտասարդության հարցերով ՀՀ ԱԺ հանձնաժողովի նախագահի թեկնածուի պաշտոնում առաջադրել է Տիգրան Ուրիխանյանին: Մեկին, ով մոնտաժելով իր կողմից գաղտնաձայնագրված խոսակցությունը՝ փորձել է ստեղծել կեղծ ապացույցներ իմ դեմ հարուցված շինծու քրեական գործի շրջանակներում: Տխրահռչակ Տիգրան Ուրիխանյանի կողմից ստեղծված այդ կեղծ տեսագրությունները դատարանն անթույլատրելի ճանաչեց:

Այնուհետև, Տիգրան Ուրիխանյանի փաստաբանը դատարանում հայտարարեց, որ Ուրիխանյանին օգտագործել է ՎՏԲ բանկն՝ ընդդեմ ինձ, հետո պարզվեց, որ օգտագործվածը նաև վարկ է ունեցել ՎՏԲ բանկում: Վերջերս էլ պարզվեց, որ օգտագործված Ուրիխանյան Տիգրանը Գյումրի քաղաքի մոտ 50 բնակիչներին խաբել է՝ աշխատացրել և գումարները չի տվել՝ այդ մարդիկ բողոքեցին, ցույց արեցին։

ԲՀԿ ղեկավարությանը պետք է հետաքրքրի, թե ինչո՞ւ է այդ պատգամավորը մշտապես ներգրավված լինում ինչ-որ մութ պատմություններում, այլապես Ուրիխանյանի գործունեության հասցեատերը ավտոմատ դառնում է անձամբ Գագիկ Ծառուկյանը։
Գագիկ Ծառուկյանը պետք է բացատրություն տա, թե ինչո՞ւ է կրթության և գիտության ոլորտին վերաբերող հանձնաժողովի նախագահի պաշտոնում տեսնում կեղծ հաղորդում տված, ապացույցներ կեղծելով զբաղված, անազնիվ փողային հաշիվների մեջ մեղադրվող, սեփական կուսակցական ընկերներին թաղման պսակ ուղարկած մեկին:

Գուցե նաև բացատրեն, թե ի վերջո այդ ո՞ր «մուկն» է ստիպել Ծառուկյան Գագիկին Տիգրանի նման վարկաբեկված մեկին ներառել իր կուսակցության ցուցակ, էլ չեմ ասում հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրելու մասին։ Հատուկ Ծառուկյանի համար հիշեցնենք, որ Ուրիխանյանի կողմից պատվերով կեղծ գործ սարքելու գործը գտնվում է Եվրադատարանում, որի դրական արդյունքի վրա գործին ծանոթ որևէ իրավաբան չի կասկածում»։




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache