Լրահոս

«Այդ պահն, ինձ թվում է, հասունանում է».

 

Lawyer Davit Tumasyan and the “Aravot” daily editor-in-chief Aram Abrahamyan guests in Henaran press club

168.am – «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Բերեմ մի պարզ օրինակ. պատկերացրեք մի շարքային, ոչ պաշտոնավոր ՀՀԿ-ականի, որը մասնավոր զրույցներում բավականին խիստ բառերով «քլնգում է» իշխանությանը: Հարցրեք նրան` նա պատրա՞ստ է գնալ Ազատության հրապարակ եւ ցուցադրաբար այրել իր կուսակցական տոմսը: Ոչ: Լավ, եթե մոռանանք թատերական ժեստերի մասին, նա պատրա՞ստ է դիմում գրել իր կուսակցական բջիջի ղեկավարին` ՀՀԿ շարքերից դուրս գալու մասին: Ոչ: Լավ, դա էլ մի կողմ դնենք` նա պատրա՞ստ է առաջիկա ընտրություններում «չաշխատել» հօգուտ իշխող կուսակցության: Ոչ: Չի ուզում խնդիրներ ունենալ: Այդ դեպքում քանի՞ կոպեկ արժե նրա «քլնգելը»: Ահա թե ինչն եմ ես անվանում խորհրդային մտածողության մնացորդ: Այդ մարդու համար ՀՀԿ-ի տոմսը նույնն է, ինչ որ 40 տարի առաջ ԽՄԿԿ տոմսն էր կամ 90-ականների կեսերին ՀՀՇ տոմսն էր: Երբ իմ նկարագրած մարդը եւ նրա նման տասնյակ հազարավոր մարդիկ՝ առանց գոռալու, առանց վառելու, նույնիսկ առանց փողոց դուրս գալու, առավել եւս` առանց թուրութվանքով «խաղալու», ցածրաձայն, բայց հստակ կասի` «ոչ, էլ չեմ անի», իմացեք, որ «հետխորհրդային» դարաշրջանն ավարտվել է: Այդ պահն, ինձ թվում է, հասունանում է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing