Լրահոս

Այդ խոսակցությունը մոռացեք, վսյո

 

Մեր զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության նախին պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս)

Պարոն Մովսիսյան, ինչպե՞ս եք գնահատում կառավարության գործունեության մեկ տարին։ Բարելավում կա՞, կյանքի որակը փոխվե՞լ է։

Ոչինչ, կամաց-կամաց առաջ ենք գնում։ Իհարկե փոխվել է, գործերը շատանում են, աշխատատեղերը բացվում են։ Ոչ միայն կառավարությունը, պետական բոլոր կառույցներում շարժ կա։

Ձեր կարծիքով՝ 2018-ի ապրիլից հետո այս կառավարությունն ու վարչապետը կմնա՞ն։ Դուք որտե՞ղ եք տեսնում Սերժ Սարգսյանին։ Շատ հանրապետականներ ասում են, որ տեսնում են քաղաքական գործընթացների գագաթնակետին։

Ես միշտ ասել եմ, կարող է մի քայլ առաջ գցել ոտքդ, ընկնես մեռնես։ Բայց որ երկրի անվտանգության անմիջական ղեկավարը Սերժ Սարգսյանն է, դրանում ոչ մի խոսք։ Ես վստահ եմ, որ քանի դեռ մենք պատերազմական վիճակում ենք, միանշանակ երկրի անվտանգությունը պետք է լինի Սերժ Սարգսյանը, վսյո։

Քանի որ վարչապետի պաշտոնը համար առաջին պաշտոնն է դառնում ապրիլից, հնարավո՞ր է, որ հենց Սերժ Սարգսյանը լինի վարչապետ։

Ես միանշանակ կարող եմ ասել, որ մենք անվտանգության խնդիր ունենք, և դա կարող է տիրապետել միայն Սերժ Սարգսյանը, ուրիշ ոչ ոք։ Դրանից հետո բոլոր դասավորություններով ամեն մարդ իր գործը կանի։

Այսինքն՝ Կարեն Կարապետյանն ավելի շատ մենեջեր է, ոչ թե քաղաքական ղեկավա՞ր։

Ես նման բան չասացի։ Քանի դեռ մեր երկիրը պատերազմական պայմաններում է, միանշանակ, Սերժ Սարգսյանն է ղեկավարելու, ես դա ձեզ հավաստիացնում եմ։

Փաստորեն, եթե պետք լինի, ՀՀԿ-ականներով կխնդրեք Սերժ Սարգսյանին, որ մնա՞։

Իհարկե, երկրի անվտանգության համար ամեն ինչի էլ կգնանք։ Կարևորը, որ երկիրն անվտանգ ձեռքերում լինի։

Իսկ դուք ձեզ որտե՞ղ եք տեսնում։
Ես իմ տեղում եմ, ոչ մի բան չի փոխվել։ Պարտադիր չի պաշտոնով ապրել, եթե պիտի պաշտոնով ապրեմ, կարելի է ասել մի ժամ չի կարելի ապրել։

Այսինքն՝ ձեզ համար արտառոց չի՞, որ այլևս ԱԺ չեք գալիս։ Եվ ինչպե՞ս եք գնահատում ԱԺ աշխատանքները։

Դե եթե պատգամավոր չեմ, ԱԺ գամ, ի՞նչ անեմ։ Դեռ ԱԺ աշխատանք չեմ տեսել, որ գնահատեմ։ Ինձ թվում է՝ օրենքները բերում են, քվեարկում են անցնում է։

Իսկ այս խորհրդարա՞նն է ավելի պրոֆեսիոնալ, թե նախորդը։

Պրոֆեսիոնալության հարցով ես չեմ կարող ասել։ Պրոֆեսիոնալ Ազգային ժողովը կյանքի փորձով է, ոչ թե կապիկություն անելով։
Իսկ ԵՏՄ-ից դուրս գալու «Ելք»-ի նախաձեռնությունն ինչպե՞ս եք գնահատում։

Դա միանշանակ մոռացեք։ Միլիոնավոր հայեր են ապրում Ռուսաստանում, բացի դրանից արդեն մտել ենք, ո՞նց կարող ենք դուրս գալ։ Այդպիսի խոսակցությունները մոռացեք առաջիկա 10 տարում։ Քանի դեռ մենք պատերազմական պայմաններում ենք, մոռացեք այդ մասին։

Այսինքն՝ մեզ համար շատ վա՞տ կլինի, եթե դուրս գանք ԵՏՄ-ից։

Իհարկե, եթե մենք մեզ չպաշտպանենք, ոչ ոք չի պաշտպանի։

Բայց Ռուսաստանը շարունակում է միլիարդավոր դոլարների զենք տալ մեր թշնամի Ադրբեջանին։

Դրա մասին պաշտպանության նախարարությունը տվեց իր հայտարարությունը, որ ամբողջ գաղտնիությունը չի բացահայտում։ Ինչպես նախարարն ասաց՝ ամեն գաղտնիք չեն բացահայտում։ 20 տոկոսը չգիտեն երկրի կարգավիճակը, ստից հարցնում են՝ էս զենքը, էն զենքը։ Մենք ամեն ինչ էլ ունենք, կարում ենք մեր երկիրը պահենք, մեր տղաները թասիբով կանգնած են զինվորի կողքին, վսյո։


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing