«Այլ ելք չունենք. Նիկոլը կրակն ա ընկնելու». ինչ է խոսել Սերժ Սարգսյանը ՀՀԿ վերջին նիստին. «Հրապարակ»

1

armlur.am — «Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ խմբակցության վերջին նիստին, որը տևել է շատ կարճ, Սերժ Սարգսյանը շատ հուզված է եղել, խոսել է շատ կարճ և տեղեկացրել, որ երկրի-պետության կայունության վիճակից ելնելով` չպետք է խանգարել պառլամենտի 1/3-ի կողմից առաջադրվող թեկնածուին և ապահովել 53 ձայնը: ՀՀԿ-ականների մի մասն ընդվզել է,

Սերժ Սարգսյանն ասել է․

«Այլ ելք չունենք. իր կողքը կանգնած մարդկանց ձեռը Նիկոլն առաջիկայում կրակն ա ընկնելու»։ Ապա Շարմազանովի ու Արփինե Հովհաննիսյանի հետ բարձրացել է Արա Բաբլոյանի աշխատասենյակ` հայտնի հայտարարության տեքստը գրելու»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache