Լրահոս

Այլևս անհնարին է կասեցնել անկասելին. պատերազմը ծեծում է մեր դուռը

 

df16b0ad5756d81b268e6dda5f0e65f7

hraparak.am-ը գրում է.  Զգացողության մեջ անորորշությունը մարդուն հասցնում է անկամության՝ մարդը չի հասկանում՝ ի՞նչ անի:

Մի ողջ ազգի մատնել անորոշության՝ նույնն է, թե կազմալուծել ազգը:

Եթե կռվելու ենք թշնամու դեմ, եթե ճակատ ենք տալու, որ պահենք մեր հողերն ու գոյը, ասեք՝ իմանանք: Իմանանք, որ զորանանք, հողի զորությունն ուրի՜շ է, իմանանք՝ որ ազգովի՝ մեծ ու պստիկ, կին ու ծեր, ելնենք վիշապի դեմ…

Եթե ֆոն եք ստեղծելու, որ կռվում ենք ու արդյունքում հողահանձնում կատարվի, մե՜ղք ենք, մե՜ղք են մեր երեխեքը, արյունը փոխում են միայն հողի հետ, արյան հետ համակերպվում են, երբ հողդ ես պաշտպանում…

Սրանք հենց այնպես, օդում հնչող խոսքեր չեն, սրանք նյութական կաղապարված փաստերի ավիշ են, հասկանալի պատճառով փակագծեր չեմ բացում:

… Բայց օդում կախված անորոշության ծանր մշուշը ստիպում է հարցնել՝ ով ում հետ է:

Եթե մենակ ենք, եթե պարտադրանք կա, եթե անգամ զենք չունենք, ասեք, պարզաբանեք, մեր եղունգներն իրենց աչքերը հանելու համար ավելի զորեղ են, քան իրենց զինատեսակները…

Քաղաքականությունը՝ քաղաքականություն, բայց ազգային որդեգրած քաղաքականությունը ո՞րն է:

Տեսնում ենք, այլևս անհնարին է կասեցնել անկասելին, պատերազմը ծեծում է մեր դուռը, արդեն աքացու հարվածներն ենք լսում, ասեք՝

մենք տան անդամներով միասի՞ն ենք, միասի՞ն պահենք դուռը, որ չկոտրեն, թե՞ արդեն որոշվել է բացել…

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...