Այն ինչ պատմեց լաբորատորիայի գործակալը՝ ցնցող էր ու անհավատալի․ ՄԱՍ-3

496

Հարգելի հայրենակիցներ, եթե դեռ չեք ընթերցել առաջին և երկրորդ մասերը, խորհուրդ ենք տալիս՝ կարդալ և նոր վերադառնալ այստեղ, 3-րդ մասը կարդալու համար․․․ Առաջին մասը կարող եք կարդալ սեղմելով այստեղ․ Իսկ երկրորդ մասը՝ այստեղ:

Այժմ Newstime.am-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում՝ այս պատմության 3-րդ մասը․․․

-Երբ վերադարձա ու գտա լաբորատորիայի այդ գործակալին, նա ինձ պատմեց բաներ, որ դեռ երկար մտքիցս դուրս չէին գալու․․․

 

Իմացա, որ մեր խմբից, որ 10 հոգուց էր բաղկացած, կենդանի էին մնացել միայն երկուսս, մնացածը տարօրինակ հանգամանքներում զոհվել էին։ Ոմանք ավտովթարից, ոմանք գազի բաց թողումից, ոմանց մոտ էլ հանկարածակի սիրտը կանգ էր առել․ Մի խոսքով մահեր, որոնք առնվազն շատ հարցեր էին առաջացնում․․․

 

Բայց ինձ առավել շատ հետաքրքիր էր այդ մահերի բուն պատճառը, ինչն էր ստիպել, որպեսզի այդ մարդիկ անհետանային, քանի որ նույն ճակատագիրը սպասվում էր և ինձ…

 

Նա ինձ պատմեց, որ դեռևս տարիներ առաջ ծրագրված այս պլանը, մինչ օրս էլ չի տվել իր սպասելի արդյունքը։ Նա ասաց, որ մեր խմբի բոլոր անդամներին մի քանի ամիս հետևել են ու նոր ընտրել։ Իմացա՝ ընկերս, ով ավտովթարի զոհ էր դարձել, ժամանակին աշխատել է նրանց հետ, բայց իմանալով ճշմարտությունը հրաժարվել է և խոստացել ամեն ինչ հրապարակային դաձնել․․․

 

Ինչևէ խոսքը, գնում էր այն մասին, որ այդ ընկերության մասնագետները ստեղծել էին վիրուսի մի տեսակ, որը պետք է գրավեր ամբողջ աշխարհը։ Պլանն այն էր, որ վարակը պետք է ծագեր մի երկրում, որտեղ որ հաճախ են վիրուսներ ծնվում։ Հետո պետք է այդ ամենը ներկայացվեր առավելապես այդ երկրի խնդիր, և որ այն չի սպառնում մյուսներին․․․

 

Հետո պետք է վարակը աստիճանաբար տարածվեր տարբեր երկրներով։ Սակայն ամենակարևորն այն էր, որ այդ վարակի մասին պետք է խոսվեր ամենուր և անըդհատ։ Նրանք գնել էին միջազգային մի շարք հեղինակավոր ամսագրեր, հեռուստաընկերություններ, լրատվական գործակալություններ ու կարգադրել, որպեսզի օր ու գիշեր խոսեին այդ վարակի մասին․․․

 

Իսկ ինչ նպատակի էր այն ծառայալու։ Խնդիրն այն էր, որ պետք էր յուրաքանչյուր մարդ հասկանար, որ սա երկրի պատմության ամենավտանգավոր համաճարակն է։ Աշխարհում պետք է փակվեին հիվանդանոցներ , պետք է տուժեին միլիոնավոր այլ հիվանդներ զուտ այն բանի համար, որ պայքար գնար բացառապես այդ վարակի դեմ․․․

 

Նրանց նպատակն այն էր, որ ժողովուրդը պահանջի իրենց կառավարությունից անհապաղ քայլեր ձեռնարկել, որպեսզի կտրուկ առնվի այդ վարակի դեմը, սակայն նրանք չգիտեին, որ դրա մասին մեր գնած լրատվականները պետք է թմբկահարեին միայն այն ժամանակ, երբ արդեն բանը բանից անցել էր, այլ կերպ ասած, երբ մարդիկ կսկսեին անհանգստանալ ու վախենալ և պահանջներ ներկայացնել, նրանցից շատերն արդեն իսկ վարակված կլինեին․․․

 

Չէր լինի հաղթող ու պարտվող կողմ, վարակը չէր ունենա սեռ ու ազգություն, չէր ունենա գին, ու ոչ ոք չէր կարողանա խուսափել նրանից իր փողերի շնորհիվ։ Ու այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհը կերազեր դեղի կամ պատվաստանյութի մասին, կհայտնվեինք մենք ու որպես փրկիչ կներկայանայինք աշխարհին․․․

 

Շատերը մոմ կվաեռին մեր համար, շատերը ֆիլմեր ու հաղորդումներ կնվիրեին մեզ, իսկ որ ամենագլխավորն է, մենք միլիարդավոր դոլարներ կաշխատեինք այդ պատվաստանյութից։ Դա կգնեին աշխարհի բոլոր ազգերը, ու կգնեին մի քանի անգամ, քանի որ նպատակն այն էր, որ այդ վարակը կրկնվելու հավանականություն կունենար․․․

 

Իսկ այն մարդկանց, ովքեր վստահ էին իրենց անվտանգության վրա, մեր գործակալները, որոնց տեղավորել էինք կառավարություններում, պետք է գաղտնի վարակեին նաև բարձրաստիճան պաշտոնյաների, անգամ նախագահների ու վարչապետերի, որպեսզի նրանք մտածեին, որ եթե նույնիսկ նման մարդիկ չեն կարողանում խուսափել, ապա իրենք առավել ևս չեն կարող․․․

 

Իսկ այս ամենը բացահայտվելու դեպքում, մենք մեղքը կբարդեինք մեր մասնագետների վրա, իսկ նրանք կհաստատեին իրենց մեղավորությունը, ոմանք մահվան սպառնալիքի, իսկ ոմանք էլ միլիոնավոր դոլարների պարգևավճարի համար․․․

 

Բայց, ցավոք սրտի, մեր պլանավորածը հոդս ցնդեց, քանի որ աշխարհում՝ մեզնից անկախ ու ոչ մեր մասնակցության և տեղեկության, հայտնվեց մեկ այլ համաճարակ՝ կորոնավիրուս անունով ու մեր ընկերության ղեկավարները որոշում կայացրին վերացնել բոլոր հետքերն ու սպասել մեկ այլ հարմար առիթի։ Կարելի է ասել, որ եթե չլիներ այս նոր վիրուսը, գուցե հետագայում ավելի բարդ ու վտանագվոր վարակ ծնվեր աշխարհում․․․

 

Այս ամենը լսելով, չգիտեի թե որն է ճիշտ ու որն է սխալ, սակայն մի բան հստակ էր․ այն ինչ պատմում էր այդ մարդը, այդքան էլ հեռու չէր թվում իրականությունից։ Իմ հետագա անելիքների մասին պատկերացում անգամ չունեի․․․

 

Ոստիկանություն գնալը վտանգավոր էր ու պարզ չէր թե ինչ կլիներ դրանից հետո, այդ իսկ պատճառով, ես որոշեցի այսպես զգուշացնել մարդկությանը, որպեսզի չկորցնեն զգոնությունը…

 

Մենք հիմա ապրում ենք մի իրավիճակում, երբ բոլորիս միայն մի հարց է հետաքրքրում․ թե երբ է գալու այս ամենի վերջ, սակայն, ես մի բան կասեմ, որ ինչպես յուրաքաչյուր բանի սկիզբ ունի վերջ, այնպես էլ ինչ-որ բանի վերջն իր հետ բերելու է մի նոր բանի սկիզբ ու մենք պետք է պատրաստ լինենք․․․

 

Այս ամենը ես գրում եմ գաղտնի մի վայրից, որի մասին միայն 3 հոգի գիտենք, որից երկուսս եղել ենք այն չարաբաստիկ խմբի մեջ, իսկ մեր հետ գտնվող անձը գիտի շատ ավելին, քան ես հիմա։ Նա է մեր անվտանգության երաշխավորը, սակայն ուզում եմ բոլորիդ փոխանցել նրա ուղերձը․․․

 

Իսկ ուղարձն այն է, որ կան չբացահայտված թվացող շատ բաներ, որոնց մասին իրականում մենք գիտենք ու սպասում ենք հարմար առիթի, որպեսզի արժանի հակահարված տանք։ Մեզ ոչինչ չի կանգնեցնի ու մեզ հետևող բոլոր անձանց ուզում ենք ասել, որ իզուր ժամանակ չկորցնեն, այլ լավ վերացնեն իրենց հետքերը, քանի որ մենք գալիս են այդ հետքերով և շատ շուտով աշխարհին կհայտնենք նրանց անուններն ու մութ գործերը․․․

 

Մենք չենք կարող ասել թե ովքեր ենք մենք, մենք չենք կարող երևալ հեռուստաիքների էկրաններին կամ ամսագրերի գլխաշապիկին։ Բոլոր մեր համակրները մեզ հետ կարող են կպ հաստատել միայն մի ձև, որից հետո մենք կուսումնասիրենք ու կպարզենք թե արդյոք նրանք գործակալեր չեն։ Ինչից հետո, մենք միասին ու մի բռունցք դարձած կջարդենք այն պատը, որը մեզ փակի տակ է դնում։ Ընդամենը մի փոքրիկ հուշում․ 34,1 %. 16․ 1․ 21․ (1884) 818. գտեք մեզ, իմացեք թե ովքեր ենք մենք։ Իսկ ամենամեծ բացահայտումը դեռ առջևում է․․․


Բաժանորդագրվեք և ստացեքհրապարակումների ծանուցումները

Adnow
loading...