Այնպես չստացվի, որ Միհրան Պողոսյանն ու նրա նմանները Երևանում քայլելու պրոբլեմ ունենան. Նիկոլ Փաշինյան

103

asekose.am  Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանն այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել է՝ արդյոք տեղյակ է, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը երեկ երեկոյան հանրահավաքից հեռացող քաղաքացիներին հայհոյել է, և եթե տեղյակ է՝ ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու այդ ուղղությամբ։

Վարչապետն ի պատասխան նկատել է, որ կատարվածը փաստում է, որ ասֆալտներին պառկեցնելու հրահանգը պատշաճ չի կատարվել, ինչը, եթե պատշաճ ձևով կատարված լիներ, երեկվա միջադեպը տեղի չէր ունենար։

«Ես համոզված եմ, որ բաց թողնվածը անպայման կլրացվի»,- ասել է Նիկոլ Փաշինյանն ու զգուշացրել է, որ որ իրավապահները միջոցներ ձեռք առնեն, որպեսզի չստացվի այնպես, որ Միհրան Պողոսյանն ու նրա նմանները Երևանում քայլելու պրոբլեմ ունենան։ Մանրամասները՝ տեսանյութում։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache