Լրահոս

«Այնուամենայնիվ, մեծամասնության ձայնը ձերն է եղել». Աջապահյանը օրհնեց իր մոտ գնացած Բալասանյանին

 

img_0737_copy-thumb

tert.am Չնայած Գյումրու ավագանիում ընտրված «ԳԱԼԱ» կուսակցությունը, ԲՀԿ-ն և «Հայկական վերածնունդը» բոյկոտեցին ավագանու նիստը, Գյումրու ավագանու առաջին նիստից հետո «Բալասանյան» դաշինքի կողմից Գյումրու քաղաքապետ ընտրված Սամվել Բալասանյանը շտապեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի մոտ՝ թերևս նրանից օրհնություն ստանալու:

Աջապահյանն էլ իր հերթին կոչ արեց բոլոր կուսակցություններին հարգել օրենքը, հետո մտածել օրենքի փոփոխությունների մասին: «Այնուամենայնիվ, մեծամասնության ձայնը Ձերն է եղել, և Դուք էլ վերընտրվել եք քաղաքապետ, և Ձեր առջև նոր մարտահրավերներ կան, ոչ միայն քաղաքը շենացնելու, այլև վերադարձնելու մեր մանկության քաղաքը մեզ, բայց և այնպես բարոյահոգեբանական մթնոլորտը պետք է լինի քաղաքում բարոյական»,- ասաց Աջապահյանը՝ մաղթելով, որ Գյումրու ավագանիում գործակցության հոգին հաղթի:

Աջապահյանը նաև կոչ արեց համախմբվել գործող քաղաքապետի շուրջ և լուծել քաղաքի բոլոր հարցերը: «Հաջողություն, ամենայն բարիք Ձեզ, իրենց էլ Ձեզ հետ գործակցելու ու Ձեզ էլ իրենց գրկաբաց ընդունելու իմաստություն»,- ասաց Աջապահյանը։

Նշենք, որ հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ընտրություններում 6 տոկոսի շեմը հաղթահարած «ԳԱԼԱ» կուսակցությունը, ԲՀԿ-ն և «Հայկական վերածնունդը» բոյկոտել են այդ նիստը: «ԳԱԼԱ» կուսակցության ներկայացուցիչ Քրիստինա Մկրտչյանը մամուլում տեղեկացրել էր, որ իրենք պատրաստվում են դիմել նախ Վարչական դատարան, իսկ հետո նաև՝ Սահմանադրական դատարան՝ բողոքարկելու մանդատների բաշխման գործընթացը:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...