Լրահոս

Այս ձերբակալությունը զգուշացում էր Կարեն Կարապետյանին

 

Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցների և ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից ձեռնարկված համատեղ օպերատիվ և քննչական բազմածավալ գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա 25.05.2017թ. ձերբակալվել են մաքսային միջնորդական /բրոքերական/ ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի տնօրենը և ՀՀ ԿԱ ՊԵԿ «Բավրա» մաքսակետի պետը:

Իսկապես ուշագրավ ձերբակալություն է տեղի ունեցել: «Բավրա» մաքսակետի պետ Մարգարյան Երեմը համարվում է ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի կադրն է: Նա մի քանի ամիս առաջ էր նշանակվել այս պաշտոնին: Իսկ ահա Վարդան Հարությունյանը վարչապետ Կարեն Կարապետյանի սիրելի կադրերից է և նրա դեմ կատարվող քայելրը կարելի է համարել հենց վարչապետի դեմ իրականացվող քայլ:

Փաստորեն Կարեն Կարապետյանին հիշեցնում են, որ իր թիմը ևս ունի թերություններ: Ի դեպ սա ՊԵԿ-ին վերաբերվող արդեն երկրորդ աղմկահարույց դեպքն է ադրբեջանական խնձորների մատակարարումից հետո:

Ի դեպ Երեմ Մարգարյանը նախկինում ևս աղմկոտ պատմությունների մեջ է հայտնվել: 2010-2011 թվականներն էին, Երեմ Մարգարյանը երկօրյա սեմինար էր կազմակերպել Ալրաղացի Լյովիկի «Ախթամար» հյուրանոցային համալիրում: Սակայն հրահանգվել էր սեփական մեքենաներով չգալ, բոլորը երկու օր պատանդ էին մնալու այդ տարածքում: Հյուրանոց ժամանելուց հետո անակնկալի եկանք՝ տեսնելով, որ սեմինարի մասնակից մոտ 40 բաժնի պետերը պետք է գիշերեն երկու հոգով՝ մեկ մահճակալի վրա:

Սա դուր չէր եկել աշխատակիցներին, իսկ սեմինարի կազմակերպիչը գիշերը բուռն «ջակուզի փարթի» էր կազմակերպել, վերջում էլ մոռացել ջուրը փակել: Արդյունքում ջուրը հոսել էր՝ վնասել հյուրանոցային համալիրի շենքը: Ջակուզիում զվարճացածների հետ հաշվեհարդար տեսնելու համար դեպքի վայր էին ժամանել Ալրաղացի Լյովիկի մարտիկները, բայց ՊԵԿ ղեկավարությունը թույլ չէր տվել նրան կպնել: Դեպքից որոշ ժամանակ հետո էլ առհասարակ հյուրանոցը փակվեց:

Դիտվել է 14,465 անգամ

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing