Այս գիշեր 4 երիտասարդ՝ վիրավոր վիճակում, տեղափոխվել են երևանյան հիվանդանոց

0

Վիրավոր երիտասարդները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում և այս պահին չեն կարող ցուցմունք տալ:

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, ժամը 02։30-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել են, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել մի քանի երիտասարդներ։ Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը:

Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Գյումրի քաղաքի բնակիչ՝ 24-ամյա Նորայր Պետրոսյանը՝ կրծքավանդակի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ, Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի բնակիչ՝ 24-ամյա Հրաչ Սարգսյանը՝ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ, Արագածոտնի մարզի Վերին Սասնաշեն գյուղի բնակիչ՝ 25-ամյա Հակոբ Մարտիրոսյանը՝ ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ և Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ՝ 24-ամյա Արթուր Ավագյանը՝ կրծքավանդակի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ։

Ոստիկաններին և քննիչներին բժիշկները հայտնել են, որ վերջիններս ի վիճակի չեն կատարվածի մասին որևէ տեղեկություն հայտնել, քանի որ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, թե որտեղ և ինչ պայմաններում են նշված անձինք մարմնական վնասվածքներ ստացել։




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache