Լրահոս

Այս հարցում դժվար է չհամաձայնել ՌԴ նախագահի հետ. Նա բացում է փակագծերը…

 

Russian President Vladimir Putin speaks during his annual end-of-year news conference in Moscow, Russia, December 17, 2015. REUTERS/Maxim Zmeyev

Բոլորին է հայտնի այն իրողությունը, որ ներկայումս Հայաստանն ամենևին էլ իր պատմության ամենադյուրին փուլում չէ, որ գտնվում է:Հատկապես ապրիլյան պատերազմից հետո ի հայտ եկած խնդիրներն եկան ապացուցելու, որ բոլոր այն ամպագոռգոռ հայտարարությունները, թե Հայաստանը, շնորհիվ իր վարած ներքին ու արտաքին քաղաքականության, կարողանում է հաջողությամբ դիմակայել իրեն նետված ցանկացած մարտահրավերի, սին դուրս եկան, չարդարացված’ «ջրի երես» դուրս բերելով իրողություններ, որոնց մասին նախկինում փորձում էին լռել:

Անկասկած, ամենամեծ գերխնդիրը, որ վերջին տասնամյակի ժամանակային կտրվածքով ծառացել է Հայաստանի հանրապետության առջև, արցախյան հարցն է, որ սպառնում է լակմուսի թուղթ դառնալ մեր ողջ պետականության համար: Մենք, որ սովորություն ունենք’ մեր խնդիրների արմատը փնտրելու մեզանից դուրս ու սեփական սայթաքումների բուն պատճառ համարելու այս կամ այն պետությանը’լինի դաշնակից, թե’ մրցակից, հաճախ մոռացության ենք տալիս այն պարզ ճշմարտությունը,որ օտարներից հարգանք ու համապատասխան վերաբերմունք կարելի է ակնկալել միայն այն պարագայում, երբ դու քո կեցվածքով ու սեփական երկրի հանդեպ դրսևորած սրտացավ վերաբերմունքով ապացուցում ես աշխարհին’ արժանի ես հարգանքի, արժանի ես այն վերաբերմունքին, որ ակնկալում ես ստանալ դիմացինից:Ցավո’ք, պետք է նշենք, որ սա հենց այն է, ինչում մենք, մեղմ ասած, այնքան էլ չենք հաջողել:

Պարզվում է’ օրերս կայացած ՌԴ Անվտանգության խորհուրդը’ նախագահ Պուտինի գլխավորությամբ, մանրակրկիտ քննության առարկա է դարձրել Անդրկովկասում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը’ ուշադրությունը կենտրոնացնելով Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վրա:Պետք է նշենք, որ, ի ուրախություն մեզ, ռուսները միակարծիք են եղել մեկ բանում, որ ապրիլյան վերջին իրադարձությունները եղել են հրահրված անմիջապես Թուրքիայի կողմից’ նպատակ ունենալով ներքաշել Ռուսաստանին հակամարտության մեջ ու բացել անդրկովկասյան ճակատ, ինչը նշանակում է, որռուսները շատ լավ գիտակցում են’ ով ով է և որ Ալիևն ընդամենն Էրդողանի խամաճիկն է Անդրկովկասում:

Բայց այս ողջ պատմության մեջ ամենահետաքրրականն այն է, որ Պուտինը, ըստ էության, չկարողանալով զսպել էմոցիաները, առավել նեղ շրջանակում հայտարարել է, որ Մոսկվան խիստ անհանգստացած է հայաստանյան իշխանությունների վերաբերմունքից’ հանդեպ սեփական երկրի:Պուտինը Հայաստանի ներկայիս վիճակի բուն մեղավոր համարել է բարձրագույն իշխանությանը, որ ընկած նյութական բարիքների հետևից, փոխարենը ֆինանսական միջոցներ հայթայթելու’ զինելու համար հայկական բանակն, իր ողջ հույսը դրել է Մոսկվայի վրա ու ակնկալում է ռուսներից բաներ, որոնք, պայմանավորված միանգամայն օբյեկտիվ գործոններով, ներկայիս աշխարհաքաղաքական կոնյուկտուրայի պայմաններում Ռուսաստանն իրեն չի կարող թույլ տալ. չի կարող հանդես գալ բացահայտ պրոհայկական դիրքերից, քանի որ այդ կերպ կարող է Բաքվին ստիպել’ ընկնելու Արևմուտքի գիրկն ու դառնալ մի նոր Վրաստան: Այսպիսով՝ Պուտինը հասկացրել է, որԱնդրկովկասում խաղաղության գլխավոր գրավականը հայկական բանակի մարտունակությունն է, որը, սակայն, բացառապես պայմանավորված սուբյեկտիվ գործոններով, ներկայումս վտանգված է:

Անկախ այն բանից, թե ով ինչ կարծիք կարող է ունենալ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների վերաբերյալ, անկախ այն բանից, թե ով ինչ է մտածում Մոսկվայի վարած անդրկովկասյան քաղաքականության մասին, օբյեկտիվ լինելու համար պետք է խոստովանել’ դժվար է չհամաձայնել ՌԴ նախագահի հետ: Տարված բացառապես անձնական ունեցվածք կուտակելու մոլուցքով’ շատերը մոռացել են այն մասին, որ Հայաստանի գոյության թիվ մեկ առհավատչյան հենց մենք ենք’ հայաստանցիներս, և որ դրսում ոչ մեկը չի պատրաստվում ավելորդ բեռ վերցնել իր վրա ու ի վնաս սեփական երկրի’ ձրիաբար ու անվերադարձ մեզ լավություն անել:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում 

 

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing