Այս իրավիճակն անխուսափելի էր. Վահրամ Բաղդասարյան

55

lragir.am — «Իմ կարծիքով՝ այս գործընթացը նախապատրաստվում էր բավական ժամանակ, և անկախ նրանից, թե ով կլիներ ընտրված վարչապետը, ինչ-որ գործընթաց պետք է գնար, որովհետև դա տվյալ քաղաքական ուժի կամ քաղաքական ուժերի որոշումն է եղել՝ իշխանության գալու նպատակով»,- այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով հեղափոխության պատճառներին:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հեղափոխության պատճառ է համարել սահմանադրական փոփոխություններն ու Սերժ Սարգսյանի՝ երրորդ ժամկետով պաշտոնավարման գնալը: Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ ցանկացած պարագայում այս իրավիճակն անխուսափելի էր, քանի որ այդ քաղաքական ուժը նման շարժում էր կազմակերպելու:

Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխությունների մասին Ռոբերտ Քոչարյանի գնահատականին, Բաղադասարյանն ասաց, որ քաղաքական զարգացումները հանգում էին նրան, որ նման փոփոխություններ իրականացնելու ժամանակն էր: Հայաստանի քաղաքական դաշտն արդեն հասուն էր այդ անցումը կատարելու համար:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache