Լրահոս

Այս կարգի շանտաժներով Նիկոլ Փաշինյանը չի կարող վարկաբեկել Բեգլարյաններին. Գագիկ Բեգլարյան

 

Թիվ 4 ընտրատարածքում ԵԼՔ դաշինքի ռեյտինգային թեկնածու Նիկոլ Փաշինյանը երեկ տեսանյութ էր հրապարակել՝ մեղադրանքներ հնչեցնելով ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Բեգլարյանի հասցեին: Վերջինս մասնավորապես համեմատություն էր կատարել նրա եւ Գորբաչովի միջեւ, ապա ցույց տվել Երևան-Աշտարակ ճանապարհին գտնվող կիսավարտ մի կամուրջ, որն իր գնահատմամբ` Հյուսիս-հարավ ծրագրի թերացումն է եղել: Ն. Փաշինյանի դիտարկումների վերաբերյալ ArmLur.am-ը զրուցեց ՀՀ տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի հետ։
-Անկեղծ ասած, վերջին ժամանակաշրջանում Նիկոլ Փաշինյանի ելույթներին լուրջ չէի վերաբերում, որովհետև լավ ճանաչելով նրան` հասկանում էի, որ զբաղված է պոպուլիզմով եւ իր նախընտրական արշավով, ժամանակին իմ աշխատասենյակ էլ էր գալիս-գնում, ես գիտեմ`նա ինչ է մտածում: Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթները ոչ միայն հերթական շանտաժն են, այլ վարկաբեկում են բոլորիս՝ հանուն իր անձնական շահերի: Անդրադառնամ նրա` «Մոսկվա» կինոթատրոնի առջև հնչեցրած ելույթին, երբ, չգիտես ինչու, ապրիլի 2-ի տանկերի չաշխատելու` իր բառերով ասած` «խոդի չընկնելու» մեղքն էլ է դնում Հակոբ Բեգլարյանի վրա, թե` որովհետև Բեգլարյանի եղբայրը ղեկավարել է այն հիմնարկը, որը իբր կատարել է պաշտպանության կարիքների համար գնումներ:

Իրականում պաշտպանության կարիքների համար ձեռք բերվող ապրանքներին, ծառայություններին և աշխատանքներին, Գնումների գործակալությունը, որի ղեկավարն էր Հակոբ Բեգլարյանը, ստեղծման պահից սկսած որևէ կերպ չի առնչվել դրան։

Դրանք դասվել են որպես գաղտնի գնումներ և կատարվել են բացառապես պաշտպանության նախարարության կողմից` գաղտնի ընթացակարգերով: Իսկ 2011 թվականից սկսած Գնումների աջակցման կենտրոն ՊՈԱԿ-ը, ՀՀ օրենսդրության համաձայն` ընդհանրապես գնումներով չի զբաղվել:

Չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանն այս ամենից տեղյակ չէ, պարզապես անազնիվ կերպով փորձում է խաբել հասարակությանը: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի կիսացինիկ հայտարարություններին և գորբաչովյան անեկդոտներ հիշելուն` կապված կամուրջների հետ, ասեմ, որ պետք է նախ տեղյակ լինել կատարված աշխատանքից և կարողանալ իրականությունը ճիշտ ներկայացնել:

-Նիկոլ Փաշինյանը հիշեցնում է, որ Հյուսիս-հարավ ճանապարհի այդ հատվածի բացումն անձամբ ՀՀ նախագահն է իրականացրել. ինչպե՞ս ստացվեց, որ այնտեղ կիսակառույց կամուրջ կա:

– Հյուսիս-հարավ ծրագրով այդ կամուրջների շինարարությունը սկսվել է ՀՀ Նախագահի հանձնարարությամբ` ի շահ տեղի բնակչության: Այո, մենք ավարտել ենք Հյուսիս-հարավ ճանապարհի այդ հատվածի շինարարությունը, որի բացմանը ներկա է եղել Հանրապետության Նախագահը:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

armlur.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing