Լրահոս

Այս քայլով Կարեն Կարապետյանը ապտակ հասցրեց Գալուստ Սահակյանին

 

1474754697_37a1800a00000578-3761491-image-a-86_1472315988095

armtimes.info – «Փող աշխատի, մեզ հարկ տուր: Լա՞վ», ասաց Կարեն Կարապետյանը Գալուստ Սահակյանի որդուն
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց Մարզահամերգային համալիրին 84 մլն 497.0 հազար դրամ հատկացնել պետական բյուջեից: Որոշումը թեև ընդունվեց, բայց վարչապետ Կարեն Կարապետյանը դժգոհեց, ասաց, որ իրավասու մարմիններից սպասում է խնդրի վերաբերյալ առաջարկությունների: 

Կառավարության նիստում հարցի շուրջ ուշագրավ զրույց տեղի ունեցավ Կարեն Կարապետյանի և Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի միջև: 

Նշենք, որ կառավարության որոշմամբ ավելի վաղ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը հանձնվել էր ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը: Պարզվում է, համալրի պահպանման ծախսերի և աշխատակիցների աշխատավարձերի համար համալիրի ղեկավարությունը 91 մլն դրամ էր ուզել կառավարությունից, բայց այսօր հատկացվեց 84 497.0 հազար դրամ: 

Կարեն Կարապետյանին նյարդայնացրեց համալիրի կառավարչի պահվածքը: 

«Կարո՞ղ եք ինձ հակիրճ ձևակերպել, մենք ի՞նչ հանձնարարական ենք իրեն տվել, ինքն  ի՞նչ պետք է անի: Բացի այն, որ ինքը պետք է ներկայացնի հաշվետվություն, այսինքն՝ 90 մլն է ուզում, 6 մլն էկոնոմիա արեք, 84 մլն տվեք: Վերջը գույք է, հիմա էդ կառավարիչը էն վիճակում է, որ ռեգուլյար մեզ նամակ է գրում, ասում է՝ ինձ 90 մլն դրամ տվեք, մենք ասում ենք՝ 90 մլն չենք տալիս, ցույց ա տալիս 84, ասում ենք՝ ապրես, 6 մլն խնայել ես»,- Արման Սահակյանին դիմեց Կարեն Կարապետյանը: 

Սահակյանը պատասխանեց, որ կառավարության որոշմամբ նաև կա սահմանված ծրագիր, ըստ որի՝ կառավարիչը կատարում է իր ստանձնած պարտավորությունը: 

«Չեղավ, ներկայացրեք, մի հատ հասկանանք: Ես հասկանում եմ, որ ինքը բեռ է, որ այնտեղ որոշակի բիզնես միջավայր ստեղծելը, որպեսզի ինքը կարողանա ծառայություն մատուցի, բավական բարդ է, բայց մենք այլ տարբերակ չունենք: Մենք պետք է ընտրենք մի կառավարչի, որը գա ու լուծումը տա, որ ռեգուլյար ինքը բեռ չլինի մեզ համար: Մեզ պե՞տք է մարզահամերգային համալիր, այո, ամբողջ աշխարհում մարզահամերգային համալիրները փո՞ղ են աշխատում, այո: Եկեք հասկանանք, այնպիսի կառավարիչ ընտրենք, այս ոլորտը տանք, ասենք՝ մեզնից փող մի ուզի, փող աշխատի, մեզ հարկ տուր: Լա՞վ»,- ասաց Կարեն Կարապետյանը: 

«Լավ, պարոն վարչապետ»,- արձագանքեց Արման Սահակյանը: 

«Ընդունված է, սպասում եմ առաջարկությունների»,- ասաց վարչապետը:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing